Արցախը մեր համահայկական ցավն է. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

Ադրբեջանցի բնապահպանները այս էլ քանի օր է փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն եւ Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ: Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաեւ Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին: Ստեղծված անելանելի իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

— Հայաստանն Արցախին կապող միակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակել են ադրբեջանցի ինչ-որ բնապահպաններ, լրագրողներ: Մի՞թե այդքան արագ մոռացան իրենց ֆոսֆորային ռումբ օգտագործելու սխալ ու արյունարբու քայլը:

— Խաղը միայն թշնամունը չէ: Պատմությունը բացում է յուրաքանչյուր գաղտնարանի երկաթե դարպասը: Չմոռանանք, որ «Ուժեղի մոտ` միշտ էլ թույլն է մեղավոր»: Սադրանքամոլը կարողանում է իր խաղը համարել արդարացի, ճշմարտանման, մոռանալով դրսի դիվանագիտական աչքի սրությունը, չնայած կշեռքի թաթը միշտ ծանր է լինում, եթե շահը դրվում է նժարին՝ որպես կշռաքար: Նման երեւույթները լինում են շարունակելի: Միշտ էլ կարելի է շարժառիթ գտնել, իսկ ֆոսֆորական ռումբերի անձրեւները ամենաաղետալի, անաստված, անընդունելի, ծանր մեղքեր են, որոնք դատապարտելի էլ կմնան:

— Մի՞թե կարելի է բնապահպան անվանել մարդու, որը ձեռքերի մեջ աղավնի է սպանում, ինչի ականատեսը եղանք ադրբեջանական հրապարակված տեսանյութերում:

— Վաղուց աղավնիները դադարել են խաղաղության խորհրդանիշ լինելուց: Նրանք փոխարինվել են գիշատիչ, արյան համը իմացող վայրի թռչուններով: Բնապահպանության քողի տակ երեւում են դիմացինի արյունարբու, սրված մագիլները:

— Հանրապետության հրապարակի տոնածառի տոնակատարությանն ավելի շատ մարդ կար, քան Արցախի թիկունքին կանգնելու համար նախատեսված հանրահավաքին: Ըստ Ձեզ, սա ինչի՞ հետեւանք է:

— Մարդու վերափոխված մետամորֆոզն արդեն անքննելի է: Հոգին ու մարմինը չեն նույնանում նույն էության մեջ: Մեկի պահանջը մյուսինը չէ: Այնքան իրարամերժ ու տարբեր հոգսեր թափվեցին մեր ուսերին, որ դրանք վանելու գործոնը առավել ուժեղացավ: Տոնածառը վկա, որտեղ զինված սպասարկուն շրջափակում է այն: Մանկության մոլորակ տագնապ ու վախ տարան ներկայիս իշխանավորները: Ինչ վերաբերում է Արցախին, համահայկական ցավ է, ուղեղի մորմոք: Այն արթուն պահակի պես նստած է մեր ենթագիտակցության մեջ: Թվացյալ անտարբերությունը շոշափելի չի դառնում: Արցախյան պատերազմը, Եռաբլուրը մնում են մշտական վկայություններ: Երբեք հարցականի տակ չդնենք այդ սերը: Մենք ազգովին դատապարտված ենք հարազատորեն, անթաքույց նրա հոգսը կրելու, որքան էլ փոթորիկը անբարենպաստ լինի: Արցախցին մենակ չէ:

— Ըստ Ձեզ, մի՞թե ստամոքսով մտածելով, կկարողանանք այս վիճակից դուրս գալ:

— Այսօրվա օրապահիկը շքեղություն չէ, աղքատության հոտ է գալիս նրանից: Ոգին պիտի կարեւորվի ստամոքսից: Միշտ էլ քաղցողն է զենք վերցնում: Անհոգ ու լավ օրերի տեսլականը կա նրա ենթագիտակցության, հայրենապաշտության առաջնահերթության մեջ: Երբ անհրաժեշտություն լինի, պատից կախված հրացանը կլցվի պարկուճներով: Պատերազմի սուրը միշտ էլ ճոճվելու է մեր գլխավերեւում, եւ սա միայն մեզանում չէ, համաշխարհային աղետ է, միտված` բեռնաթափել մլորակի ծանրությունը կյանքերի հաշվին:

— Տիկին Հովհաննիսյան, այսքանից հետո հավատո՞ւմ եք խաղաղության պայմանագրին:

— Մշտարթուն թշնամու հետ նման պայմանագիր չեն կնքում: Այն սրբագրվող սեւագրություն է, որը հաճախ սխալներից դուրս գալ չի կարողանում: Մատուցվում է՝ որպես վատ ձեռագիր: Ատելության ու սառցակալած մակերեսների վրա մանուշակներ չեն աճում, որքան էլ խաբենք մեզ վաղվա հեռանկարով: Թուրքը իր արյունը եւ էությունը չի փոխում, արտաքին մաշկը` հնարավոր է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում