Կիլիան Մբապեն նշում է ծննդյան 24-ամյակը

Սպորտ

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նշում է ծնդդյան 24-ամյակը։ 

Կիլիան Մբապպեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին Բոնդիում։ Նրա հայրը` Վիլֆրիդը, ծնունդով Կամերունից է։ Նա աշխատում էր «Բոնդի» ֆուտբոլային ակումբի դպրոցում` որպես մարզիչ։ Մայրը` Ֆայզանը, Ալժիրի ներգաղթյալ, եղել է պրոֆեսիոնալ հանդբոլիստ։ Մբապեն ունի երկու եղբայր` Ժիրես Կեմբո-Էկոկոն, ով նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և Էթան Մբապեն, ով 2021 թ.-ին պայմանագիր է կնքել և հանդես է գալիս ՊՍԺ-ի մանկապատանեկան կազմում։
 
Շնորհիվ իր հոր` կարողացավ ընդունվել երկրի լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկը` «Կլերֆոնտեն»: Հայրը ստիպված է եղել ամեն անգամ կտրել մեծ հեռավորությամբ ճանապարհ, որպեսզի որդին կարողանա մարզվել ակադեմիայում։
 
Երբ լրացավ Մբապեի տասներեք տարին, նրա մոտ հայտնվեց հնարավորություն ընդունվել Մադրիդի Ռեալ: Նրանով հետաքրքրվում էր Զինեդին Զիդանը։ Սակայն հոր հետ խոսակցությունից հետո, հայրը հրաժարվեց որդուն ուղարկել Իսպանիա։ Երկու տարի անց, տասնհինգամյա Մբապեն կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Մոնակոի» հետ։ 
 
2016/17 մրցաշրջանի արդյունքում Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, որի մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ. «Այս մրցաշրջանի ժամանակ ես դարձա բացահայտում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ հաստատել այդ մակարդակը։ Ոմանք կարծում են, որ ես զարգանում եմ իմ տարիքից արագ, սակայն իրականում ես սովորական 18-ամյա պատանի եմ, ում մարզումների է բերում իր մայրը կամ ակումբային վարորդը»։
 
Նման հաջողված մրցաշրջանից հետո առաջատար եվրոպական ակումբները քննարկում էին Մբապեի ձեռքբերման հնարավորությունը։ Խաղացողի համար հիմնականում պայքարում էին Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Լոնդոնի Արսենալը եւ ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենը։
 
Եվ մինչ մամուլը գրում էր , որ ֆուտբոլիստը ընտրել է Մադրիդի Ռեալը, Կիլիանը կրկին խորհրդակցում է հոր հետ եւ որոշում, որ առայժմ շատ վաղ է նրան հեռանալ Ֆրանսիայից։
 
 
 
 
 
 
 
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի