«Ժողովուրդ». Տավուշի մարզպետի նկատմամբ բռնությու՞ն է եղել․ ինչ են թաքցնում իրավապահները

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:

Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

Կողմերի հերքումներից հետո որոշեցինք հասկանալ, թե այս դեպքի մասին ինչ է հայտնի իրավապահ մարմիններին:

Դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ արեցինք հետեւյալ հարցադրումները.

  1. Արդյոք եղե՞լ է նման դեպք, որ վարորդը գողացված փայտանյութով վթարի է ենթարկվել ու մահացել:
  2. Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի դեպքով կատարվել է քննություն: Ի՞նչ եք պարզել, եւ ինչի՞ արդյունքում է վարորդը մահացել:
  3. Ըստ մեզ հասած լուրերի՝ այս դեպքից հետո գանձաքարցիները, իանալով, որ իրենց հարազատը մահացել է մարզպետի ու անտառի տնօրենի հետապնդման հետեւանքով, ծեծի են ենթարկել նրանց երկուսին:

ՀՀ ոստիկանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «25.11.2022թ. ժամը 20:45-ի սահմաններում Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձորը գլորվելու, դրա հետեւանքով հիշյալ ավտոմեքենայի վարորդ(Ն.Մ)-ի մահվան փաստով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Ձեր գրությամբ հայցվող ամբողջական տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել հիշյալ դեպքով քրեական վարույթն իրականացնող մարմնին»:

Ասել է թե՝ ոստիկանությունը շրջանցեց բռնության մասին տեղեկությունը եւ ծանր բեռը թողեց ՀՀ քննչական կոմիտեի ուսերին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին՝ 4-րդ ոլորանից դեպի Գանձաքար գյուղի ուղղությամբ Նորայր Միրզոյանի կոզմից վարած ՝ փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի տրանսպորտային միջոցը գլորվել է ձորը, որի հետեւանքով Ն. Միրզոյանը տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 387-րդ առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է 38124222 քրեական վարույթը:

Հարցադրմամբ հիշատակված՝ Տավուշի մարզպետի եւ անտառտնտեության պետի կողմից հիշյալ տրանսպորտային միջոցը հետապնդելու, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչների կողմից վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթում որեւէ տվյալ առկա չէ»:
Այսինքն՝ քրգործում ոչինչ չկա, ինչպես ենթադրվում էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը եւ նախաքննական մարմինը մարզպետ Ղալումյանի եւ անտառտնտեության պետ Ղալթախչյանի հանդեպ բռնություն կիրառելու հանգամանքը խնամքով թաքցրել են, քանի որ այդպիսով պիտի նաեւ մի խումբ գանձաքարցիների պատժեին, որոնց հարազատը մահացել է, մյուս կողմից՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեին մարզպետ Ղալումյանն ու անտառտնտեսության պետ Ղալթախչյանը, քանի որ նրանք միգուցե փորձել են հացագործություն կանխել, սակայն մարդ է մահացել:

Որպեսզի կողմերից որեւէ մեկը չտուժի, այդ մասով տվյալները գործում չկան: Ասել է թե՝ չկա գրանցված հանցանք, չկա նաեւ հանցանքի բացահայտման անհրաժեշտություն:

Հավելենք, որ Ղալումյանները քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւս Տավուշի մարզից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին