«Հրապարակ». Ով է հավակնում Ժաննա Անդրեասյանի նախկին պաշտոնին
Մամուլի տեսությունԺաննա Անդրեասյանի՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել նրա նախկին՝ հանրակրթության բլոկը համակարգող փոխնախարարի պաշտոնը։ Եվ հիմա այդ բլոկի աշխատակիցները շունչը պահած սպասում են, թե ով է նշանակվելու այդտեղ։ Համակարգում լուրեր են շրջանառվում, թե հավակնորդներից մեկը ՔՊ-ական պատգամավոր, հրազդանցի Լիլիթ Ստեփանյանն է, ում քաղաքականություն եւ ԱԺ է բերել Սասուն Միքայելյանը։ Նա մինչ 2018-ին պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր։ Սակայն խորհրդարանում հարեց ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմին։ Ակնհայտ է, որ շատ է ուզում գործադիր տեղափոխվել՝ նրա անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն կրթական պաշտոնի համար։ Հարությունյանը լոբբինգ է անում նրա թեկնածությունը։

