«Ժողովուրդ». Փաշինյանն իր թիմակիցներին չի ներում
Մամուլի տեսությունու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են:
«Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոչ սեփական թիմից նշանակումներ է անում, ու դա հարուցում է յուրայինների զարմանքն ու զայրույթը, վարչապետը բոլորին հորդորում է «հանգիստ նստել տեղները», քանի որ նրանք իր միակ՝ անթերի ու չկեղծված ընտրություններ կազմակերպելու տիտղոսը գետնովն են տվել: Փաշինյանը դա ներել չի կարողանում, քանզի թե՛ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ եվրոպական տարբեր կառույցներ միշտ էին առանձնացնում 2018թ.-ից ի վեր կազմակերպվող արդար ու թափանցիկ ընտրությունները: Այժմ, սակայն, մերօրյա իշխանություններն այդ մի խաղաթղթից էլ են զրկվել»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:

