Ամանորին ինչ են դիտելու փոքրիկները Երեւանում

Մշակութային

Ամանորը թատրոններում սիրված տոն է: Գրեթե բոլոր թատրոններում բեմադրիչները թերեւս ամենախստապահանջ հանդիսականի համբավն ունեցող երեխաների սիրտը շահելու համար ջանք ու եռանդ չեն խնայում: Դերասանները՝ առավել եւս. օրական խաղում են 2-4 ներկայացում: Ամանորի շնչով ողողված ներկայացումների մեկնարկը տրված է: Այն կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 30-ը, ապա 2023-ի հունվարի 3-8-ը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն Ամանորին կներկայացնի ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (Շչելկունչիկ) երկու գործողությամբ բալետային ներկայացումը` hամաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը: Ներկայացման բեմադրող բալետմայստերը ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունն է, բեմադրության եւ զգեստների նկարիչը՝ Վյաչեսլավ Օկունեւը (ներկայացման երաժշտական ղեկավար եւ դիրիժոր` Կարեն Դուրգարյան): Իսկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն Ամանորին կներկայացնի «Սանտայի հյուրերը» երաժշտական ուրախ ներկայացումը (բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան):

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն Ամանորին կներկայացնի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի: Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է: Սա հեքիաթ է սիրո եւ հավատի մեծ ուժի մասին առ այն, որ ինչ դավեր էլ չարը նյութի, բարությունն ու սերը միշտ կհաղթեն: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձեւավորումը՝ Կարեն Ներսիսյանի, երաժշտությունը՝ Մարինա Լուկաշեւիչի, պարերը` Նունե Կիրակոսյանի: Ներկայացումը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի երեխաների համար:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմ կբարձրանա «Մանչուկի եւ Կառլսոնի ամանորյա արկածները» տոնական ներկայացումը՝ ըստ Աստրիդ Լինդգրենի: Բեմադրությունը՝ Իշխան Ղարիբյանի, նկարիչ՝ Մարիամ Մուրադյան, պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի, երաժշտական ձեւավորումը՝ Իշխան Ղարիբյանի:

Պատանի հանդիսատեսի թատրոնում հնարավոր կլինի դիտել Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը պատմում է թափառաշրջիկ երաժիշտների մասին: Ներկայացման գեղարվեստական ղեկավար՝ Հրաչյա Գասպարյան, բեմադրությունը՝ Արման Միրիջանյանի, նկարիչ՝ Անտոն Քեշիշյան, զգեստները՝ Նաիրա Նիազյանի պարերը՝ Անահիտ Ենոքյանի:

Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա «Ընկույզկոտրուկի գաղտնիքը» ներկայացումը, որի հիմքում Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը եւ մկների թագավորը» հայտնի հեքիաթն է: Հեքիաթի գործողությունները կատարվում են Ամանորի նախաշեմին (բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի)

«Փոքր» թատրոնի Ամանորի «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ներկայացումը ինտերակտիվ է (բեմադրիչ՝ Վահան Բադալյան): Սիրված հերոսներն ու կերպարները հրավիրում են երկար սպասված հանդիպման եւ միասին թեյ խմելու. թեյնիկն արդեն կրակին է: Բայց դասական ներկայացման չսպասեք. դուք մասնակիցն եք լինելու իսկական թեյախմության՝ տարեմուտի ամենասպասված հյուրի՝ Ձմեռ Պապի հետ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն Ամանորին փոքրիկների դատին կհանձնի «Մոխրոտը» կախարդական ներկայացումը՝ Լիլի Էլբակյանի ռեժիսուրայով:

Հ. Մալյանի անվան թատրոնում երեխաները կարող են դիտել «Հրաշագործ ճամպրուկը կամ էլֆերի նոր արկածները» Ամանորի ներկայացումը (hեղինակ՝ Աստղիկ Աբաջյան, բեմադրությունը՝ Նարինե Մալյանի):

Խամաճիկների թատրոնում կցուցադրվի «Սպիտակաձյունիկը» ներկայացումը: Բեմականացման եւ բեմադրության հեղինակ՝ Քրիստինե Ասրյան: Նկարիչը՝ Սուսաննա Հախվերդյանն է, կոմպոզիտորը՝ Մարտին Վարդազարյանը:

«Թատրոն Կայարանը» Ամանորին միանգամից երկու նոր ներկայացում է առաջարկում. մանկական՝ «Գրինչը» եւ մեծերի համար՝ «Մանդարինի լիկյոր»: Գրինչը եղել է տարբերվող Էլֆ՝ իր անսովոր արտաքինով: Մանկության տարիներին մշտապես ծաղրի է ենթարկվել բոլորի կողմից, այդ իսկ պատճառով որոշում է գողանալ Ամանորը, որպեսզի վրեժ լուծի: Սակայն… Չակերտները շատ չբացենք, հանդիսատեսն ինքն ականատես կլինի Գրինչի արկածներին (պիեսի հեղինակ՝ Դավիթ Անտոնյան, բեմադրությունը՝ Կարապետ Քարաջյանի, պարերը ՝ Աելիտա Գեւորգյանի):

Նշենք, որ տոմսերի արժեքը տատանվում է 1000-3000 դրամի սահմաններում: Դահլիճները ջեռուցվում են:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում