Սանկտ Պետերբուրգում «խաղաղության պայմանագիր» կարո՞ղ է կնքվել

Վերլուծություն

Սանկտ Պե­տեր­բուրգ Նի­կո­լին սպաս­վող այ­ցի (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=244560&l=am) պաշ­տո­նա­կան ա­ռի­թը ԱՊՀ ան­դամ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ոչ ֆոր­մալ գա­գաթ­ա­ժո­ղովն է: Բայց նա­եւ դժվար չէ կռա­հել, որ հենց այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում էլ կլի­նեն Պու­տի­նի ու Ա­լի­ե­ւի հետ ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ու կար­ծես թե հենց դրանց շրջա­նակ­նե­րում էլ կո­րոշ­վի նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քի ճա­կա­տա­գի­րը: Կլի­նե՞ն այդ բա­նակ­ցու­թյու­նն­երը պաշ­տո­նա­կան. վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի լրատ­վու­թյան եւ հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյան պետ Ար­մեն Խա­չատ­րյա­նը, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե նա­խա­տես­վո՞ւմ է երկ­կողմ կամ ե­ռա­կողմ հան­դի­պում Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի մի­ջեւ, պա­տաս­խա­նեց. «Դե­ռեւս նման օ­րա­կարգ չկա»: Այ­սինքն, չի հաս­տա­տում եւ չի էլ բա­ցա­ռում: Դա նշա­նա­կում է, որ դեռ կան «անտե­սա­նե­լի» քննար­կում­ներ, ո­րի ար­դյուն­քում էլ պաշ­տո­նա­կան ե­ռա­կողմ հան­դիպ­ման մա­սին ո­րո­շում կլի­նի:

Թե ինչն է այս պա­հին այդ ո­րոշ­ման հա­մար ա­ռաջ­նա­յին, կա­րե­լի է կռա­հել կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Նի­կո­լի ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նից. «Պետք է ա­սեմ, որ Հա­յաս­տանն Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ իր ա­ռա­ջարկ­նե­րը, եւ մենք պատ­րաստ ենք ստո­րագ­րել այդ բո­վան­դա­կու­թյամբ պայ­մա­նա­գի­րը: Հույս ու­նեմ, որ Ադր­բե­ջա­նի ար­ձա­գան­քը եւս դրա­կան կլի­նի»: Թե կոնկ­րետ ինչ, ա­պա ըստ նրա՝ հայ­կա­կան կող­մը դե­ռեւս ա­միս­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րի հետ կապ­ված իր ա­ռա­ջարկ­նե­րը, սա­կայն մինչ օրս պա­տաս­խան չենք ստա­ցել: Նա­եւ, որ ա­միս­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան ե­րաշխա­վոր­ման մա­սին իր ա­ռա­ջարկ­նե­րը: Վեր­ջա­պես. «ՀՀ-ն Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­բաց­ման վե­րա­բե­րյալ իր ա­ռա­ջարկ­նե­րը եւ պատ­րաստ է այդ ճա­նա­պար­հով գնալ հար­ցի ան­հա­պաղ լուծ­ման...»: Այն տպա­վո­րու­թյունն է, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին ա­ռա­ջարկ­ներն այս օ­րե­րին են փո­խանց­վել, եւ ե­թե այդ­պես է, ա­պա նշա­նա­կում է, որ հենց այս­տեղ է ա­մե­նա­ա­ռանց­քա­յին թե­ման:

Ամ­բողջ խնդիրն այն է, թե ի՞նչ սխե­մա է փո­խան­ցել Նի­կո­լը: Այն տար­բե­րա­կը, ո­րը նա ժա­մա­նա­կին դրել էր շրջա­նա­ռու­թյան մեջ՝ Հայաս­տա­նի սու­վե­րեն տա­րած­քի եւ ար­տա­քին վե­րահս­կո­ղու­թյան բա­ցառ­ման մա­սին, ակն­հայ­տո­րեն գնաց ար­գե­լակ­ման: Հի­շեց­նենք, որ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում հենց Նի­կոլն է իր ստո­րագ­րու­թյու­նը դրել մի փաս­տաթղ­թի տակ, ո­րը սահ­մա­նում է նաեւ, որ Ադր­բե­ջա­նից՝ Նա­խի­ջե­ւան՝ «Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը»: Եվ ա­հա, թեեւ 9-րդ եւ 6-րդ կետերի որոշ առանձնահակտությունների,  Ա­լի­ե­ւը պնդում է, որ 9-րդ կետը նույն բանն է, ինչ 6-րդ կե­տով սահ­ման­ված­ը: Այ­սինքն, որ ռուս­նե­րը Լա­չի­նի մի­ջանց­քում եւ Նա­խի­ջե­ւան տա­նող ճա­նա­պար­հին պետք է ի­րա­կա­նաց­նեն «վե­րահս­կո­ղու­թյուն», որը չկա ու չկա:

Նի­կո­լը, կրկնենք, այլ տես­լա­կան ու­ներ, եւ այս թե­ման այդ­պես էլ լռվել-մնա­ցել է: Ու հի­մա, ե­թե նա Ա­լի­ե­ւին է փո­խան­ցել «կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­բաց­ման վե­րա­բե­րյալ իր ա­ռա­ջարկ­նե­րը», ա­պա նախ հաս­կա­նալ է պետք՝ Նի­կոլն իր հին կար­ծի­քի՞ն է, որն այդ­քան ձեռն­տու է ա­մե­րի­կա­ցի­նե­րին՝ կո­մու­նի­կա­ցի­ոն վե­րահս­կո­ղու­թյու­նը ռուս­նե­րին չթող­նե­լու հա­մար, թե՞ ո­րո­շա­կի նա­հան­ջի է գնա­ցել:

Այն, որ Նի­կո­լը «հույս ու­նի», որ իր ա­ռա­ջարկ­նե­րին «Ադրբե­ջա­նի ար­ձա­գան­քը եւս դրա­կան կլի­նի», եւ կստո­րագ­րեն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», կա­րե­լի է հա­մա­րել նա­հան­ջի մա­սին ո­րո­շա­կի ակ­նարկ: Ա­ռա­վել եւս, որ այլ լու­ծում­ներ նրա խոս­քում տե­սա­նե­լի չէ­ին: Այս­պես, խո­սում է, թե՝ «Ակտի­վո­րեն պետք է աշ­խա­տել ԼՂ եւ Լա­չի­նի մի­ջանցք ՄԱԿ-ի կամ Ե­ԱՀԿ-ի կամ Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կե­լու ուղ­ղու­թյամբ»: Այն դեպ­քում, որ ՄԽ պար­զա­պես չկա, էլ չա­սած, որ ի՞նչ պետք է տա նման «փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյու­նը», երբ ՄԱԿ ԱԽ-ում ա­ռանց դրա էլ գործ­նա­կա­նում բո­լորն ըն­դու­նե­ցին, որ Ա­լի­եւն է փա­կել Լա­չի­նի մի­ջանց­քը: Դա ար­դեն իսկ փաստ է, եւ «փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյու­նը» դրան էլ ի՞նչ կա­րող է ա­վե­լաց­նել: Մի քիչ էլ նա փնթփնթաց խա­ղա­ղա­պահ­նե­րի հաս­ցե­ին, թե՝ «Դե ֆակ­տո ստաց­վում է, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ար­ձա­նագր­ված պար­տա­վո­րու­թյու­նը, այն է՝ վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել Լա­չի­նի մի­ջանց­քը, չի կա­տա­րում նա­եւ Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը»: Սա­կայն այս թեզն էլ հենց ի­րեն է սկսել հար­վա­ծել: Թե­կուզ մի­այն այն տե­սան­կյու­նից, թե ինքն ի՞նչ է ա­րել, որ մի­ջանց­քը բաց­վի: Բա­ցի, ի­հար­կե, Ա­լի­ե­ւին գրկա­բաց ըն­դու­նող եվ­րո­պա­ցի­նե­րին «մո­նի­տո­րին­գի» հրա­վի­րե­լուց:

Այս­պի­սով, Ա­րեւ­մուտ­քից սպա­սե­լիք­նե­րը չնչին են, ա­վե­լի ճիշտ, այն­տե­ղից մի­այն վատ թաքց­ված սպառ­նա­լիք­ներ կան: Սե­փա­կան ռե­սուրս Նի­կո­լը չու­նի: Մնում է ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե բա­նը հաս­նի Ար­ցա­խում սո­վին, Նի­կո­լը հա­զիվ թե դրա տա­կից կա­րո­ղա­նա դուրս գալ, ինչ­քան էլ որ «ձեռ­քե­րը լվա­ցել է»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում