Որոնք են ամանորյա մեր ավանդական կերակրատեսակ-աղոթքները

Մշակութային

Շուտով հրաժեշտ կտանք 2022-ին եւ մեծ հույսերով ու սպասումներով կողջունենք 2023 թվականը: Իսկ թե ամանորյա հայկական սեղաններին ի՞նչ ավանդական կերակրատեսակներ պետք է լինեն, պարզեցինք «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ, հայտնի խոհարար ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՑ:

— Ամանորին ավանդական հայկական ընտանիքներում ինչպիսի՞ ուտեստներ է ընդունված պատրաստել:

— Ոչ միայն Ամանորին, այլ մեր բոլոր տոներին տոնածիսական կերակրատեսակների կերակուրներ պետք է լինեն: Այսինքն` բոլոր տոների համար մեր խոհանոցում տոնածիսական կերակուրներ կան: Բայց Ամանորինը մի քիչ ավելի շատ են: Այդ առումով ամենածիսականը, ամենատոնականը քաշիկան է կամ Նավասարդի հարիսան, որը սովորական հարիսայից տարբերվում է նրանով, որ չի խառնվում: Եվ չի խառնվում նրա համար, որ գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն: Երկրորդը` տարեհացն է, երբ խմոր են անում, հաց են թխում եւ խմորի մեջ հատիկ կամ մետաղադրամ են դնում: Եվ տան անդամների քանակով բաժանում են: Ում ընկավ մետաղադրամը կամ հատիկը, այդ տարին նրա համար հաջող կլինի: Կճախաշը պատրաստվում է հատիկավորներից` լոբի, սիսեռ, ոսպ՝ տարին առատ լինելու համար, իսկ անուշապուրը պատրաստվում է, որ տարին անուշ լինի: Տոլմաների տարատեսակներ կան: Պասուց տոլման մտավ մեր տոն բոլորովին վերջերս, քանի որ Ամանորը հիմա նշվում է պահքի ժամանակաշրջանում: Նախկինում մենք Ամանորը նշել ենք օգոստոսի 11-ին եւ մարտի 21-ին: Այլ տոնական կերակուրները` ամիչը, լցոնած հավը եւ հնդկահավը նույնպես տոնական են համարվում: Այդ օրը սեղանին շատ չրեր էին դնում, աղանձ: Խմորեղենների հատուկ տեսակներ: Հատկապես արեւի խորհրդանիշ կլոր գաթան: Մեր ծիսական կերակուրները սրանք են: Ծիսական ասելով՝ դրանք այն կերակուրներն են, որոնք նպատակով են պատրատված: Կարելի է նաեւ դրանց անվանել կերակրատեսակ-աղոթքներ կամ սպասելիքներ:

— Պարոն Մամուլյան, որո՞նք են Ամանորի տարածված խոհանոցային սխալները:

— Այդ սխալները միայն Նոր տարուն չեն անում: Մենք ընդհանրապես հեռացել ենք մեր խոհարարական ավանդույթներից: Եվ մենակ Ամանորին չէ, որ հայկական կերակրատեսակներ չենք պատրաստում: Արդյոք մեր ավանդույթը մենք այսօր պահում ենք: Ո՛չ... Բոլորը սերիալներ են նայում եւ ազատ ժամանակ հավի բուդն ու կարտոֆիլը դնում են ջեռոցը եւ եփում, որ ժամանակ չկորցնեն: Իսկ մերը գիտական հենքի վրա հիմնված, շատ աշխատատար խոհանոց է: Իզուր չէ, որ մեր տատիկները մեծ սիրով եւ ժամերով պատրաստում էին իրենց սիրելիների համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել համայն հայության Ամանորը: Եվ ուզում եմ որ գալիք տարին կրթվելու, կարգապահ լինելու, հողին կպչելու, շատանալու, ուժեղանալու տարի լինի: Եվ ամեն մեկս պետք է հասկանանք, որ մեր հայրենիքի հաջողությունը եւ հզորությունը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը` ես եմ: Մեզ հարկավոր է ուղղակի ուժեղանալ: Եվ արդար է, որ ապագան տնօրինում են ուժեղները, որովհետեւ հենց ուժեղներն էլ կերտում են ապագան: Ինչքան մենք նվնվանք եւ այս ու այն կողմ նայենք` չուժեղանալով, մենք միշտ թույլ ենք լինելու: Ուզում եմ, որ գալիք տարվա մեջ մի ժամ ուշ քնենք, մի ժամ շուտ արթնանանք եւ շատ աշխատենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում