Այս առումով Ռոնալդուն բոլորովին այլ մակարդակի վրա է. Պոգբա
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ.
«Ռոնալդուն գերկարգապահ ֆուտբոլիստ է, այդ առումով բոլորովին այլ մակարդակի վրա է:
Կրիշտիանուն մարզումային կարգապահությանը հետևում է յուրաքանչյուր օր ու երբեք չի խախտում: Երբեմն մտածում էի, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն անգամ 1 մարզում բաց չի թողնում: Նման կարգապահությունը բացառիկ երևույթ է»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

