Իսպանիայում միջազգային կարիերան ավարտած Կրոսին մեղադրել են Գերմանիայի` ԱԱ-2022-ում ունեցած ձախողման մեջ
ՍպորտԻսպանացի լրագրող Կրիստինա Կուբերոն Տոնի Կրոսին, որը տարիուկես առաջ է ելույթներն ավարտել ազգային թիմում, մեղադրել է Գերմանիայի հավաքականի ձախողման մեջ Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:
Վերջինս հայտարարել է, որ Բունդեսթիմում ամենից շատ հիասթափված է 32-ամյա կիսապաշտպանի ելույթից։
«Այդպես էլ գիտեի, որ կգտնվի մեկը, որը հավաքականի ձախողման մեջ կմեղադրի ինձ»,- գրել է Կրոսը սոցցանցերում:
Տոնի Կրոսն ազգային թիմում անցկացրած 106 խաղում խփել է 17 գոլ:

