«Ալ Նասրը»` Ռոնալդուի հետ գործարքի մասին
ՍպորտՍաուդյան Արաբիան ներկայանող «Ալ Նասր» ակումբի սպորտային տնօրեն Մարսելու Սալասարը մեկնաբանել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի՝ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Ես լիազորված չեմ ասել այո կամ ոչ: Կհետևենք իրադարձությունների զարգացմանը մինչև տարվա վերջ: Այդ գործարքը նշանակալի կլինի ոչ միայն ակումբի, այլև երկրի և առհասարակ համաշխարհային ֆուտբոլի համար: Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից է: Նա պրոֆեսիոնալ մարզիկի բացառիկ օրինակ է: Ես, լինելով Պորտուգալիայի քաղաքացի, միշտ կաջակցեմ նրան: Տեսնենք՝ ինչ կստացվի ապագայում»,- Սալասարի խոսքը փոխանցում է Record-ը:

