Աշխարհ, կանգնիր Արցախի կողքին. Արթուր Ալեքսանյանը գրառում է արել
ՍպորտՕլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանն (97 կգ) անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ Լաչինի միջանցքը փակելուն:
«Աշխարհ, կանգնիր Արցախի կողքին, բացիր կյանքի ճանապարհը»,- Ինստագրամի Story բաժնում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշը՝ հրապարակելով լուսանկար դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքից:


