Իրական հեքիաթ՝ Փոքր թատրոնում

Մշակութային

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն Ամանորը և Սուրբ ծնունդը նշում է բազմազան ծրագրերով: 

Արդեն երրորդ տարին է՝ կենտրոնի թիմն ու հմուտ մասնագետները հեքիաթային և արվեստով լի միջավայրում սիրով ընդունում են ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին՝ առաջարկելով անմոռանալի փորձառություն ունենալ տոնական օրերին։

Միջոցառումների մեկնարկը տրվել է կենտրոնի թանգարանում: Դեկտեմբերի 23-ից այնտեղ երկու տոնական  ցուցադրություն է գործում: Վերաբացվել է շվեյցարացի արվեստագետ Ֆրանց Բրուլհարթի՝ ԳԱԿ սաների համար անցկացրած աշխատարանների արդյունքում ստեղծված աշխատանքների գունեղ ցուցադրությունը։ Ինչպես նաև առանձին ցուցադրությամբ ներկայացվում են ԳԱԿ թանգարանի միջազգային հարուստ ֆոնդում պահվող աշխատանքները՝ մանկական արվեստի նմուշներ աշխարհի շուրջ 84 երկրից։

ԳԱԿ թանգարանը դեկտեմբերի 23-ից հունվարի 9-ը վերածվելու է մեծ արվեստանոցի, որտեղ հնարավոր կլինի կյանքի կոչել բազում հետաքրքիր գաղափարներ, ձեռք բերել նոր հմտություններ և տոնական յուրահատուկ օր անցկացնել։ Իր մեծ ու փոքր այցելուներին կենտրոնն առաջարկում է տարաբնույթ վարպետության դասեր՝ գեղանկարչություն, գեղարվեստական տպագրություն, ամանորյա թխվածքաբլիթների ձևավորում, տոնական խաղալիքների պատրաստում և գունավորում, հայկական զարդանախշերով գոտիների և փոխկապների գունազարդում։

Իրական հեքիաթ է սպասվում կենտրոնի Փոքր թատրոնում։ Բոլորի կողմից արդեն շատ սիրված մուլտհերոսները հրավիրում են թեյախմության՝ տարեմուտի ամենասպասված հյուրի՝ Ձմեռ պապի մասնակցությամբ։ «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ինտերակտիվ ներկայացումը եզակի է իր տեսակի մեջ և անտարբեր չի թողնում ոչ ոքի:

Գեղագիտության ազգային կենտրոնում լինելու են նաև կինոդիտումներ, որոնց հնարավոր է մասնակցել ընտանիքներով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում