Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպանը հավաքել է 76 միավոր: Սպերցյանն առաջին անգամ է արժանանում տարվա լավագույնի կոչմանը:
Երկրորդ տեղում է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հավաքել է 74 միավոր։
20 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չորրորդն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակել է «Փյունիկի» ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը:

