Սենյակը, որտեղ Մեսսին ապրել է ԱԱ-2022-ի ընթացքում կդառնա թանգարան
ՍպորտԿատարում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից հետո որոշվել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հյուրանոցային սենյակը վերածել թանգարանի, հայտնում է RMC Sport-ը:
Սենյակի ինտերիերը չի փոխվի, որպեսզի այցելուները հստակ հասկանան, թե ինչ պայմաններում է ապրել 35-ամյա հարձակվողը։ Միաժամանակ հնարավոր է, որ սենյակ-թանգարանը փոքր-ինչ զարդարվի։
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը Մունդիալի ընթացքում ապրել է B201 սենյակում, որի դռան վրա մակագրված է «L. Messi»:

