Սուրենը, իր նոր ռեկորդը նվիրեց շրջափակման մեջ գտնվող հայրենակիցներին. Տեսանյութ
ՍպորտՀԱՕԿ - ի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԱԴԵՅԱՆԻ գլխավորությամբ, Արցախցի փոքրիկ ՍՈւՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով բազմիցս աչքի է ընկել իր արտասովոր ուժով ու կարողություններով, նոր ռեկորդ սահմանեց և կրկին իր տեղը հաստատուն պահեց Դյուցազնագրքում։ Սուրենը, իր նոր ռեկորդը նվիրեց այս օրերին շրջափակման մեջ գտնվող հայրենակիցներին արցախահայությանը, որոնց մեջ են գտնվում նաև իր ծնողները։ Ճանապարհի փակ լինելու պատճառով, նա գտնվում է Գյումրիում, իսկ ծնողները Արցախում։
Փոքրիկը պարոն Արմեն Բադեյանի կողմից պարգևատրվեց ոսկեփայլ գավաթով ու մեդալով, ինչպես նաև նվեր ստացավ մարզական պարագաներ։
Սուրենը, Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի ժամանակ կորցրել է իր պապական տունը։ Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

