Հոլանդական թոփ ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
ՍպորտРБ Спорт-ի տեղեկություններով հոլանդական ՊՍՎ-ն ակտիվորեն հետևում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին:
Աղբյուրի փոխանցմամբ ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են Հայաստանի հավաքականի 22-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։
Սպասվում է, որ կողմերը կհանդիպեն հունվարին՝ քննարկելու Սպերցյանի հնարավոր տրանսֆերը, սակայն ինքը՝ խաղացողը, մտադիր չէ ձմռանը լքել ներկայիս ակումբը։

