«Մենք պիտի խոսենք». երեք բառ, որ կարող են սպանել ձեր հարաբերությունները

Ախ կանայք

Հարաբերությունները հարթելու ամենատարածված միջոցը՝ քննարկելը, պարզվում է, որ այնքան էլ հաջող չէ, ինչքան ընդունված է կարծել: Ավելին՝ ձեր զրույցները կարող են հակառակ արդյունքը տալ:

Շատ կանայք, հասկանալով, որ իրենց այդքան հարազատ մարդն օտարանում է, արտասանում են միեւնույն արտահայտությունը՝ «Մենք պետք է խոսենք»: Նրանք առաջնորդվում են իրենց զգացմունքները քննարկելու' կանանց համար այնքան բնական ցանկությամբ: Պարզվում է՝ տղամարդիկ այդ առաջարկն ընդունում են որպես... քննադատություն իրենց հասցեին:

Միսուրիի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մեծ մասի կարծիքով խնդիրներն անվերջորեն քննարկելը տարօրինակ է, հիմարություն եւ ուղղակի անօգուտ: «Քանի՞ կին կարող է անկեղծորեն խոստովանել, որ իր «Արի խոսենք»  առաջարկին ի պատասխան լսել է «Ես մտածում էի, որ դու դա երբեք չես խնդրի»,- հարցնում է բժիշկ Պատրիսյա Լավը իր համահեղինակած  «Ինչպե՞ս փրկել ամուսնությունը՝ առանց ավելորդ բառերի» գրքում (How To Improve Your Marriage Without Talking About It ): Իրականում կանանց մեծ մասը նախապես գիտի, որ տղամարդը, այդ արտահայտությունը լսելով, կնյարդայնանա, կսկսի պաշտպանվել, աչքերը ոլորել, եւ որպես կանոն, խոսակցությունն ավելի վատ վախճան կունենա, քան սկիզբն էր:

Արմատները պատմության խորքում են...

Այս երեւույթի արմատները կարելի է գտնել՝ վերադառնալով էվոլյուցիայի ակունքներին: Կանայք հնուց ավելի խոցելի են եղել այն պատճառով, որ նրանց գլխավոր գործառույթը երեխաներ ունենալն էր, կախվածության մեջ էին խմբից, որն ապահովում էր նրանց անվտանգությունը: Հազարավոր տարիներ են անցել, բայց կինը նախկինի պես պայքարում է վախով՝ իր հոգսերը փորձելով կիսել ուրիշների հետ: Տղամարդիկ, հակառակը, միշտ եղել են պաշտպանողների դերում: Նրանք գիտեն, որ կանայք իրենց ընտրում են գլխավորապես պաշտպանված եւ ապահովված լինելու համար: Այդ պատճառով տղամարդն ինքն իրեն գնահատում է այնքանով, որքանով գլուխ է հանում այդ գործառույթներից, եւ զուգընկերուհին երջանիկ է: Երբ կինը խոսակցություն է սկսում, որն ակնարկում է՝ հարաբերություններում խնդիրներ կան, տղամարդը դա ընկալում է որպես նշան, որ ինքը գլուխ չի հանում իր «առաքելությունից»: Վրա են հասնում ամոթի զգացումն ու զգացմունքային օտարումը:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական արձագանքը հուզական սթրեսներին տղամարդկանց եւ կանանց դեպքում տարբեր է,- բացատրում է Պատրիսյա Լավը:- Զգացմունքերի մասին նմանատիպ խոսակցությունները հանգստացնում են կանանց եւ ֆիզիկական անհարմարություններ պատճառում տղամարդկանց, որոնց մոտ կտրուկ մեծանում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի քանակը, եւ արյունը հոսում է դեպի մկանները: Այդ պատճառով տղամարդը դառնում է նյարդային եւ գրգռված, իսկ կինը մտածում է՝ նա պարզապես չի ցանկանում լսել իրեն»: Բժիշկը համոզված է, որ խնդիրը լուծելու բանալին հարաբերվելն է առանց բառերի: «Խոսակցությունը պետք է սկսել միայն ոչ վերբալ շփումից հետո՝ հպումը, սեքսը, միասին ինչ-որ բան անելը, երբ կա մտերմության զգացում»,- ասում է նա: Պատրիսյա Լավը փորձում է կոտրել կարծրատիպը, որ տղամարդկանց քնքշանքները հետաքրքրում են միայն սեքսի համատեքստում: Նրա մասնագիտական փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ առհասարակ չեն հրաժարվի դրանցից:

Երջանկության բանաձեւ

600x400

Առաջին հերթին, բժիշկ Պատրիսյա Լավն առաջարկում է օրվա մեջ գրկել զուգընկերոջը վեց անգամ, ընդ որում՝ յուրաքանչյուր անգամ՝ ամենաքիչը վեց վայրկյան, որպեսզի ապահովել մտերմության անհրաժեշտ մակարդակը (գրկախառնության ժամանակ արտադրվում է «քնքշության» հորմոնը՝ սերոտոնինը): Թող որ սկզբում դրանք արհեստական թվան, մի' անհանգստացեք. շուտով կվերածվեն իսկականի:

Երկրորդ տեղում սեքսն է. այն զույգի համար գերազանց հնարավորություն է ստեղծում միմյանց ներելու: «Օքսիտոցինը՝ այն հորմոնը, որ օրգազմ է առաջացնում, հրաշք «դեղատոմս» է: Ինտիմ մերձեցումից հետո այն «հիշողության կորստի» էֆեկտ է ստեղծում, որը տեւում է չորս-վեց ժամ եւ թույլ տալիս այդ ընթացքում մոռանալ զուգընկերոջ արարքների մասին»:

Հարաբերություններում կարեւոր է, որ թե' տղամարդը, թե' կինը կարողանան հարգանքով վերաբերվել միմյանց թուլություններին: Տղամարդիկ չեն հասկանում, թե ինչ ցավ է զգում անտեսված կինը: Կանայք չեն նկատում, որ անգամ փոքր ակնարկը, որ իրենք երջանիկ չեն, նվաստացնում է տղամարդուն: Եթե կառուցեք ձեր հարաբերությունները ձեր արարքների, այլ ոչ թե խոսքերի հիման վրա, սիրած անձնավորությունը Ձեր կողքին առավել պաշտպանված կզգա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում