Ռոնալդուն` «Ալ-Նասրիում» խաղալու մասին
Սպորտ
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Ալ-Նասրին» միանալու մասին.
«Ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ բացահայտելու մեկ այլ երկրում ֆուտբոլային նոր լիգա: «Ալ-Նասրի» տեսլականը շատ ոգեշնչող է, և ես ուրախ եմ միանալ իմ նոր թիմակիցներին, որպեսզի միասին կարողանանք օգնել ակումբին հասնել էլ ավելի մեծ հաջողությունների»,- Ռոնալդուին մեջբերում է AFP-ն։

