«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նոր տարվա գիշերը սպանություն է տեղի ունեցել Ստեփանակերտում

Քրեական

Նոր տարվա գիշերը Ստեփանակերտի երկու բնակիչների միջեւ առաջացել է վիճաբանություն, ինչն ավարտվել է սպանությամբ:  Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

«Հունվարի 1-ին ժամը 11:30-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ «Զառին բաղ» կոչվող տեղամասում կասկածելի պահվածքով մի տղամարդ կա և պահանջել են վերակարգ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից վիճաբանության կասկածանքով և անձի ինքնությունը պարզելու նպատակով բերման է ենթարկել ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում հաշվառված 58-ամյա Կ.Ծ.-ին։

Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է Ստեփանակերտի 54-ամյա բնակիչ Ա.Օ.-ի անձնագիրը, որից հետո օպերատիվ խումբը ներկայացել է Հեքիմյան փողոցում գտնվող Ա.Օ.-ի բնակարան, որտեղ և հայտնաբերել է նրա դին` բռնության հետքերով:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է առաջացել Ա. Օ.-ի և Կ. Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս նախ ծեծի է ենթարկել Ա. Օ.-ին և աթոռով հարվածել գլխին, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն», - հայտնում է ոստիկանությունը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան