Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադ` «Ալ-Նասրին» միանալու համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռոնալդուի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 3-ին «Մրսուլ-պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Սպասվում է, որ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա ավագի շնորհանդեսին ներկա կլինի 30 հազար երկրպագու:




