«Ժողովուրդ». Ահազանգ․ անկած ձկներ են վաճառվում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի փողոցներում մաքրած եւ փորոտիքը հանած ձկներ են վաճառվում՝ բավականին ցածր գնով: Քաղաքացիների պատմելով, «Իշխան» տեսակի մաքրած ձկան մեկ կիլոգրամը տատանվում է 1200-1500 դրամի սահմաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կան նաեւ տնտեսվարողներ, որոնք անկած ձկները լցրել են սառնարանները եւ կամաց-կամաց իրացնում են: Որոշ տեղերում վաճառողները քաղաքացիներին համոզում են, որ ձկներն անկել են հոսանքահարվելու պատճառով: Իսկ որոշ տնտեսվարողներ անկած ձկները թաղել են հողի տակ: Օրինակ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի համոզմամբ, դրանք անկած ձկներն են, որոնք տնտեսվարողները ինչ-որ ձեւով փորձում են սպառել ներքին շուկայում՝ փորձելով կրած վնասները ծածկել.

Իսկ ահա ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ հայտնի է, թե ինչ հիվանդությունից են անկել ձկները, և այն հիվանդությունը, որը հայտնաբերվել է, մարդկանց համար անվնաս է: Բայց մյուս կողմից, կան տնտեսություններ, որոնց տասնյակ տոննաներով ձկներն անկել են:

Ձկնաբուծությամբ զբաղվող այդ տնտեսությունները խոշոր չափի վնասներ են կրել, բայց այս մասին լռում են էկոնոմիկայի նախարարությունում. այսինքն տնտեսվարողներին փոխհատուցում տալու մասին անգամ չի քննարկվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին