Ի զեն՝ չզիջել, չհանձնվել, պայքարել. Համահայկական ԳՄ-ի կոչը՝ հայ ժողովրդին

Մշակութային
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ ԿՈՉՈՎ ԴԻՄՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
 
Սիրելի ժողովուրդ Հայոց,
 
Այս դժվար օրերին Հայ մտավորականությունը պարտավորություն ունի ոչ միայն հոգեպես սատար լինել պայքարող Արցախին, այլեւ ցույց տալ կոնկրետ անելիքներ, գործողություններ, որոնք դուրս կբերեն մեզ ստեղծված փակուղային կացությունից: Համահայկական գերագույն մարմինը, որ ստեղծվել է Սփյուռքի եւ Հայրենի մտավորականության համախմբման արդյունքում, մերժելի է համարում հուսալքման ամեն մի դրսեւորում` ում կողմից էլ այն կատարվի: Մեր առջեւ կա երկու ճանապարհ միայն` պաշտպանվել կամ հանձնվել: Մեր ժողովուրդն ընտրել է պայքարի ուղին` վկա պայքարող Արցախը: Չենք հանձնվելու ոչ մի դեպքում, չենք զիջելու: Վերջին ամիսների դառը փորձը մեզ ապացույց` հեշտությամբ հանձնված Բերձորն ու Աղավնոն նոր փորձանքների ու պատերազմի դուռ բացեցին:
 
Թշնամին պիտի տեսնի մեր միահամուռ եւ անզիջում կամքը: Աշխարհը պիտի տեսնի Հայության միասնականությունը: Մենք կարող ենք Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից դարձնել Աշխարհի առջեւ ցցուն ապացույց` թե ինչու Արցախը չի կարող լինել Արդրբեջանի կազմում եւ պիտի լինի միայն անկախ: Վերադարձնել Արցախն Ադրբեջանի կազմ` նշանակում է մահվան վճիռ հազարամյակներ իր հողի վրա ապրած քաջարի արցախահայերի: Ուրեմն ի զեն` գործենք միասին: Մենք հնարավորություն կգտնենք սնունդ ուղարկելու շրջափակված մեր հայրենակիցներին: Իսկ Ադրբեջանը կշարունակի փակ պահել Լաչինի միջանցքը` վերջնականորեն խայտառակվելով մարդկության առաջ: Դրա համար համախումբ պիտի գործի նաեւ մեր Սփյուռքը` աշխարհին ներկայացնելով Ադրբեջանի ցեղասպան դեմքը: Ժամանակի հրամայականն է` չզիջել, չհանձնվել, պայքարել: Այդպես միայն ձեռք կբերենք բարեկամներ ու դաշնակիցներ:
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
06.01.2023
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում