«Ալ-Նասրի» հաջորդ տրանսֆերային նպատակը «Ռեալի» հարձակվողն է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր», այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան արդեն կապ է հաստատել Ազարի հետ։ Նրանք լավ ծանոթ են միմյանց։ Ազարը հենց Գարսիայի օրոք է նորամուտը նշել «Լիլի» գլխավոր թիմում և չորս մրցաշրջան անցկացրել ֆրանսիական ակումբում։

