Մակրոնը ցնցված է ՖՖՖ նախագահի` Զիդանի հասցեին հնչեցրած խոսքերից
ՍպորտՖրանսիայի նախագահին հիասթափեցրել են Զինեդին Զիդանի մասին Նոել Լե Գրեյի խոսքերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։
«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը շատ հիասթափված և ցնցված է, որ նման մեկնաբանություններ են արվել ֆրանսիական և համաշխարհային սպորտի լեգենդի մասին»,- Ուդեա-Կաստերայի խոսքն է մեջբերել Onze Mondial-ը։

