ԱՐՑԱԽԱՍՊԱՆ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ

Վերլուծություն

Ձմեռ պա­պը խա­նու­թի դա­տարկ դա­րակ­նե­րի ֆո­նին` հուն­վա­րի 6-ին այդ­պի­սի խորհր­դան­շա­կան նկա­րով է լույս տե­սել բրի­տա­նա­կան Byline Times ա­ռաջ­նոր­դո­ղը, ո­րը նվիր­ված է շրջա­փակ­ված Ար­ցա­խի սուրբծնն­դյան տո­նե­րին: Ներ­կա­յաց­ված է ինչ­պես ար­ցախ­ցի­նե­րի կյանքն ու կեն­ցա­ղը, այդ­պես էլ պա­շար­ման կեղ­տոտ խո­հա­նո­ցը... Եվ ցան­կա­ցած ող­ջա­միտ հայ, դի­տե­լով այդ խորհր­դան­շա­կան նկա­րը, դրա­նից հե­տո ա­ղավ­նի խեղ­դող «էկո­լոգ­լար»-նե­րի շար­քե­րում հա­յաց­քով փնտրում է Նի­կո­լին: Ա­յո՛, գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյանտն այդ ոճ­րից, մեղմ ա­սած, ան­մասն չէ: Նոր տար­վա ու­ղեր­ձում էլ ևս մեկ ան­գամ ու­րա­ցավ Ար­ցա­խը, հա­տուկ շեշ­տե­լով 29,8 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րը:

ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ ՎԱ­ԽԵ­ՐԻ Ա­ՆՈՒՆ­ՆԵ­ՐԸ` ՆԵ­ՄԵ­ՍԻՍ ԵՎ ԱՐ­ՏԱ­ՔԻՆ ՄԻ­ՋԱՄ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Մեծն Լեռ Կամ­սա­րի մերձ ի մա­հու վեր­ջին խոս­քերն է­ին. «Ես խնդրում եմ ձեզ, ինձ թա­ղե­լիս բե­րանք­սի­վայր դնել հո­ղը... որ այս կա­ռա­վա­րու­թյան ե­րե­սը չտես­նեմ: Մի՛ երկմ­տեք, եր­բև­է ռե­ժի­մը փոխ­վե­լիս, ան­գամ ե­թե ամ­բող­ջո­վին փտած էլ լի­նեմ, դար­ձյալ շուռ պի­տի գամ մեջ­քիս վրա…»: Հա­կա­Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րիչ­նե­րի, ու հատ­կա­պես Նի­կո­լի ե­րե­սը չտես­նե­լու ու նրա նող­կա­լի ձայ­նը չլսե­լու հա­մար ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը Նոր տար­վա գի­շե­րը հե­ռուս­տա­ցույ­ցի պուլ­տը կա­զմու­պատ­րաստ է­ին պա­հում, և նրանց փոք­րիկ ու­րա­խու­թյուն­նե­րից մե­կը ե­ղավ այն, որ չորս հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյուն­ներ` Եր­կիր մե­դի­ան, 5-րդ ա­լի­քը, հ2-ը և Ար­ցա­խի հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, հե­ռուս­տա­դի­տո­ղին զերծ պա­հե­ցին կա­պի­տու­լյան­տի «ուղեր­ձը» տես­նե­լու և լսե­լու տհա­ճու­թյու­նից:

Իսկ պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րի ու­ղերձ­նե­րը շատ կարճ է­ին: Ռո­բերտ Քո­չա­րյա­նը զգու­շաց­րեց, որ 2023-ը լի­նե­լու է ա­վե­լի ծանր ու դժվա­րին, իսկ Սերժ Սարգ­սյա­նի ու­ղեր­ձը փաս­տա­ցի մար­տա­կոչ էր. «Նոր տա­րում և հա­ջորդ տա­րի­նե­րին ևս մի­ակ մաղ­թանքս ու հոր­դորս մեր ժո­ղովր­դին ՊԱՅ­ՔԱՐՆ է, քա­նի դեռ մեր պե­տա­կա­նու­թյան խարխլ­ված հիմ­քե­րը կրկին չեն ամ­րա­ցել, մեր սահ­ման­նե­րը ա­նա­ռիկ չեն դար­ձել, քա­նի դեռ թշնա­մու ա­ռաջ ներ­սից մեր դար­պաս­նե­րը բա­ցող­նե­րը խստա­գույն պատ­ժի չեն ար­ժա­նա­ցել, և խա­ղա­ղու­թյուն մու­րա­լը չի դար­ձել խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րել: Սուրբ Ծննդյան հու­սա­բեր խոր­հուր­դը այս դժվա­րին ժա­մա­նակ­նե­րում թող նոր վճռա­կա­նու­թյուն, կամք ու կո­րով հա­ղոր­դի Հայ­րե­նի­քի բո­լոր նվի­րյալ­նե­րին՝ Ար­ցա­խում, մայր Հա­յաս­տա­նում և սփյուռ­քում՝ ՀՈՒՅ­ՍՈՎ, ՀԱ­ՎԱ­ՏՈՎ ու ՍԻ­ՐՈՎ տա­նե­լու ՊԱՅ­ՔԱ­ՐԻ ջա­հը մին­չև հաղ­թա­կան հանգր­վան»:

Սա­կայն 2022-ի վեր­ջին օ­րե­րին խուն­տան կա­մա թե ա­կա­մա բա­ցա­հայ­տեց սե­փա­կան վա­խե­րը: Ա­ռա­ջի­նը տխրահռ­չակ Ան­դոն Քո­չա­րյա­նը Հ1-ի ե­թե­րում կոչ ա­րեց պաշ­տո­նա­պես քննել Նե­մե­սի­սը` ի­րա­վա­կան և բա­րո­յա­կան տե­սա­կե­տից: Այն, ինչ ոչ մի հայ մար­դու մտքով չի անց­նի, սա մի­այն հա­կա­հա­յե­րի մտահ­ղա­ցու­մը կա­րող է լի­նել: Եվ այն­պի­սի հա­կա­հա­յե­րի, ով­քեր ի­րենք ի­րենց նույ­նա­կա­նաց­նում են ե­րիտ­թուրք ցե­ղաս­պան­նե­րի հետ: Այ­սինքն` սրանք նույնն են, ինչ թուրք ցե­ղաս­պան­նե­րը, և սրանց վա­խի ա­նու­նը Նե­մե­սիս է:

Երկ­րորդ ի­րա­դար­ձու­թյու­նը Նոր տար­վա շե­մին, կա­ռա­վա­րու­թյան վեր­ջին նիս­տին ինք­նիշ­խա­նու­թյան դեմ քա­րոզ­չու­թյան և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի քրե­ա­կա­նաց­ման նա­խագ­ծին հա­վա­նու­թյուն տալն էր: Սրանք եր­բեք էլ «հին­գե­րորդ շա­րա­սյու­նե­րի», օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի, շպի­ո­նօ­նիկ­նե­րի դեմ պայ­քա­րե­լու ռահ­վի­րա չեն ե­ղել, ա­վե­լին, ա­մե­նա­մեծ և ա­մե­նավ­տան­գա­վոր օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րը հենց ի­րենք են` ի­րենց թի­մով հան­դերձ... Ու­րեմն ո՞վ հան­կարծ սրանց «հին­գե­րորդ կե­տը» ա­ծուխ մտցրեց, որ տե­ղից վեր թռան: Պարզ է, որ հա­կա­Հա­յաս­տա­նը շտա­պում է գոր­ծել, երբ վտանգ և վախ է զգում: Իսկ սրանց պա­րագ­լուխ Նի­կո­լը գեր­տե­րու­թյուն­նե­րին այն­քան ի­րար տրա­մագ­ծո­րեն հա­կա­սող խոս­տում­ներ է տվել, որ ան­խու­սա­փե­լի­ո­րեն դրան­ցից առն­վազն մե­կին պետք է «քցի»: Ե­րև­ում է, «քցե­լու» ժա­մը շատ մոտ է, և սրանք վա­խե­նում են ար­տա­քին մի­ջամ­տու­թյամբ իշ­խա­նազրկ­վե­լուց: Մա­հու չափ վա­խե­նում են: Զի շատ լավ հաս­կա­նում են, որ ի­րենց դեմ պայ­քա­րող­ներն այդ ար­տա­քին մի­ջամ­տու­թյան դեպ­քում կստա­նան բազ­մա­պատկ­ված ռե­սուրս, և կա­րող են այդ­պի­սի ռե­սուր­սով օժտ­վել նա­և լրիվ նոր, ի­րենց գրե­թե ան­ծա­նոթ կամ ա­ռայժմ բա­վա­կա­նին թույլ խմբա­վո­րում­ներն ու գոր­ծիչ­նե­րը:

Նի­կոլն այդ ա­մե­նը սե­փա­կան փոր­ձով շատ լավ գի­տի: Ինչ­պես նշում է քաղ­տեխ­նո­լոգ Վա­հագն Մի­նա­սյա­նը. «2018-ին Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան դեմ կազ­մա­կերպ­ված դա­վադ­րու­թյան մեջ և՛ ար­տա­քին, և՛ ներ­քին խա­ղա­ցող­նե­րը շատ է­ին: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Նի­կոլն այդ խա­ղում ի սկզբա­նե սու­բյեկտ չէր, և մյուս խա­ղա­ցող­նե­րը նրան որ­պես հար­մար գոր­ծիք է­ին ըն­կա­լում, բայց նա «դա­տարկ տե­ղում» կա­րո­ղա­ցավ հաշ­ված օ­րե­րում մյուս խա­ղա­ցող­նե­րին հա­վա­սար սու­բյեկ­տայ­նու­թյուն ձեռք բե­րել ու հաղ­թել նրանց՝ ի­րենց իսկ նա­խա­ձեռ­նած խա­ղում: Թե­պետ 2018-ին 60-հա­զա­րա­նոց հրա­պա­րա­կը լցնող­նե­րը տար­բեր (նա­և ի­րար հա­կա­սող) շա­հեր ու­նե­ին, Նի­կո­լը կա­րո­ղա­ցավ սան­ձել այդ հրա­պա­րա­կը և վե­րա­ձև­ել այն որ­պես իր սե­փա­կան ու­ժի աղ­բյուր. դրա­նով դար­ձավ սու­բյեկտ, ո­րի հետ ար­դեն ստիպ­ված ե­ղան հաշ­վի նստել ու հա­րա­բեր­վել հրա­պա­րա­կը լցրած բո­լոր այլ stake­hol­der-նե­րը»:

ԽՈ­ՇՈՐ ԽԱ­ՂԻ ՈՒ­ՇԱԳ­ՐԱՎ ԴԵ­ՏԱԼ­ՆԵ­ՐԸ

1534

Նոր տար­վա շնոր­հա­վո­րանք­նե­րը նույն­պես գեր­տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի` ո­րո­շա­կի ու­ղերձ­ներ տեղ հասց­նե­լու գոր­ծիք են: Այս­պես, Վլա­դի­միր Պու­տի­նը նախ­կին ղե­կա­վար­նե­րից շնոր­հա­վո­րեց Բեր­լուս­կո­նի­ին, Շրյո­դե­րին, Նա­զար­բա­և­ին, Ռո­բերտ Քո­չա­րյա­նին և Սերժ Սարգ­սյա­նին: Փոք­րիկ Հա­յաս­տա­նի եր­կու պաշ­տո­նա­թող ղե­կա­վար­նե­րի շնոր­հա­վո­րե­լը շատ լուրջ ու­ղերձ է: Ընդ ո­րում, հատ­կա­պես այն ղե­կա­վար­նե­րին, ում նվա­ճում­նե­րը, վե­րը հի­շա­տակ­ված փոր­ձա­գետ Վա­հագն Մի­նա­սյա­նի խոս­քով, այս­պի­սին են. «Ավագ սե­րունդն իր ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին կա­րո­ղա­ցել է ի­րոք որ ան­հա­վա­տա­լի ար­դյունք­նե­րի հաս­նել: Բո­լոր հայտ­նի ու ան­հայտ, մեծ ու փոքր ձա­խո­ղում­նե­րով հան­դերձ, 2018 թվա­կա­նին կրած պար­տու­թյամբ հան­դերձ, մի­և­նույնն է՝ փաստ է, որ ա­վագ սե­րուն­դը կա­րո­ղա­ցել է շրջել «ութը դա­րու սուգ ու թա­խի­ծի» է­ջը և Ա­շոց­քից Հո­րա­դիզ ձգվող հաղ­թա­նա­կած և իր քա­շա­յին կար­գում գեր­սու­վե­րեն եր­կիր կա­ռու­ցել, ո­րը կան­գուն է մնա­ցել շուրջ քա­ռորդ դար, ու ո­րի Ան­կա­խու­թյան ռազ­մա­կան շքեր­թի ժա­մա­նակ ի­րար հե­տև­ից քայ­լում է­ին և՛ Ռու­սաս­տա­նի, և՛ ԱՄՆ-ի ռազ­մա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­ները՝ ի­րենց դրոշ­նե­րով (այդպի­սի դեպ­քեր աշ­խար­հի մասշ­տա­բով հա­տու­կենտ են ե­ղել…): Վա­ղուց ժա­մա­նակն է, որ ներ­կա­յիս ե­րի­տա­սարդ սե­րուն­դը դա­դա­րի կախ­վել ա­վագ­նե­րի փե­շե­րից, ստանձ­նի ի­րեն բա­ժին հա­սած ժա­ռան­գու­թյու­նը և կրի այն պատ­վով»:

Ինչ վե­րա­բե­րում է ե­րի­տա­սարդ սերն­դի ակ­տի­վաց­մա­նը, ա­պա նոր սե­րունդ պատ­րաս­տե­լով վա­ղուց է զբաղ­ված ՀՀԿ-ն, և հատ­կա­պես Դի­մադ­րու­թյան շարժ­ման օ­րե­րին այդ գոր­ծըն­թացն ա­րա­գա­ցավ, և մեր աչ­քի ա­ռաջ ակ­տի­վիստ­ներն ա­ճում է­ին մին­չև քա­ղա­քա­կան գոր­ծիչ: Սա­կայն վե­րա­դառ­նանք Վլա­դի­միր Պու­տի­նի` ՀՀ երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րին հղած մե­սի­ջին: Այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ 2018-ին աշ­խար­հի հիմ­նա­կան ու­ժե­րի կոն­սեն­սու­սով պե­տա­կա­նա­քանդ նի­կո­լիզ­մի իշ­խա­նու­թյան հաս­տա­տու­մից գրե­թե 5 տա­րի անց Մոսկ­վան հան­կարծ ժեստ ա­րեց ՀՀ ա­մե­նա­պե­տա­կա­նա­կերտ նա­խա­գահ­նե­րի ուղ­ղու­թյամբ, ով­քեր թե­լադ­րան­քի են­թարկ­վե­լուն քիչ պի­տա­նի են: Նման է, որ «հար­մա­րա­վետ չուլ» Նի­կո­լը սկսել է շատ հե­ռուն գնալ ռուս­նե­րին «քցե­լու» ուղ­ղու­թյամբ: Զո­րօ­րի­նակ, քաղ­գոր­ծիչ­նե­րից շա­տե­րը ԱԺԲ-ի «շա­բա­շը» ՌԴ 102-րդ ռազ­մա­բա­զա­յի դեմ հա­մա­րում են Նի­կո­լի «պա­սե­րով խաղ» և պրոք­սի գոր­ծո­ղու­թյուն: Վեր­ջին շա­բաթ­նե­րին նա նա­և չա­փա­զանց հա­ճախ է ա­մեն ին­չի մե­ղա­վոր ան­վա­նում ռուս­նե­րին... Մինչ­դեռ Բեր­ձո­րի շրջա­փա­կու­մից հե­տո նույ­նիսկ չի բա­րե­հա­ճել փա­կել օ­դա­յին մի­ջանց­քը Նա­խի­ջև­ա­նից Ադր­բե­ջան գնա­ցող օ­դա­նա­վե­րի հա­մար: Եվ այդ­պի­սի «ման­րուք­նե­րը» շատ են և կաս­կա­ծե­լի:

Այ­սօր նա իր չա­սու­լի­սին բա­զում ստեր ու սադ­րիչ և խառ­նա­կիչ բա­ներ կա­սի: Եվ հան­րու­թյունն ու քա­ղա­քա­կան դաշ­տը մի ա­միս զբաղ­վե­լու են դրա հեր­քու­մով: Այ­սինքն` Նի­կո­լը փոր­ձե­լու է է­լի օ­րա­կարգ թե­լադ­րող լի­նել: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը սոց­ցան­ցա­յին նոր ի­րա­կա­նու­թյունն ար­դյու­նա­վետ շա­հա­գոր­ծող նոր տի­պի պո­պու­լիստ բռնա­պե­տե­րի մա­սին մի գրքից մեջ­բե­րում է. «Երբ ա­վան­դա­կան քա­ղա­քա­կան գոր­ծի­չը ո­րև­է կա­րև­որ նորմ է խախ­տում, նրա կողմ­նա­կից­նե­րը շրջվում են իր դեմ, և նրա քա­ղա­քա­կան հե­ղի­նա­կու­թյու­նը տու­ժում է: Բայց երբ «աստղա­յին» ա­ռաջ­նորդն (ce­leb­ri­ty le­a­der) է կա­րև­որ նոր­մե­րը խախ­տում, նրա երկր­պա­գու­նե­րը շրջվում են ոչ թե ա­ռաջ­նոր­դի, այլ նոր­մե­րի դեմ: Ա­վե­լին, նրանք ա­վե­լի են հա­մախմբ­վում ա­ռաջ­նոր­դի շուրջ, և նրա դիր­քը հա­ճախ բա­րե­լավ­վում է, առն­վազն երկր­պա­գու­նե­րի աչ­քում»:

Երբ Նի­կո­լի հա­ջորդ «անա­մո­թու­թյու­նից», «ապու­շու­թյու­նից», «անե­րև­ա­կա­յե­լի լկտի­ու­թյու­նից» հեր­թա­կան ան­գամ ապ­շեք, հի­շեք այս տո­ղե­րը: Այդ հա­ջորդ­նե­րի շա­րանն այ­սօր է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում