«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Անգործությունը և լռությունը նոր սպառնալիքների պայմաններ են ստեղծում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարին ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես կորսված ժամանակ։ Արցախյան պատերազմից երկու տարի անց՝ ողջ 2022 թվականի ընթացքում Հայաստանը չկարողացավ որևէ կերպ վերականգնել իր թուլացած դիրքերը։ Ավելին, հայկական կողմը ստիպված էր միայն բախվել մեկը մյուսին հերթ չտվող նոր խոշոր սպառնալիքների։ Նախ՝ ադրբեջանցիները անցած տարվա մարտին, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գրավեցին Արցախի Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը: Սակայն այդպես էլ համարժեք պատասխան չեղավ ադրբեջանական ագրեսիային։ Դրան հետևեց Բաքվի նոր պահանջը, թե Հայաստանի ու Արցախի միջև երթևեկությունը պետք է կազմակերպել նոր երթուղով։

Ու այս անգամ ևս կոպտորեն խախտելով հրադադարի մասին հայտարարությունը՝ ադրբեջանական կողմն օկուպացրեց Բերձորը, Սուսը և Աղավնոն։ Որոշ ժամանակ անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանը նախաձեռնեց նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերը նոր տարածքներ օկուպացրին Հայաստանից։ Այս ագրեսիային էլ համարժեք պատասխան չտրվեց, ու Բաքուն անցավ հաջորդ քայլին։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները «բնապահպանական» պատրվակների ներքո փակեցին Լաչինի միջնացքը։ Եթե միջանցքի փակման առաջին օրերին թվում էր, թե Ադրբեջանը տեղի կտա ու կբացի դեպի Արցախ տանող կենսական ուղին, ապա ընթացքում իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը զուր են։ Եվ Լաչինի միջանցքը փակ է մնում նաև հիմա։ Այսինքն, իրադարձությունների օրինաչափությունը անցած տարվանից չի փոխվել, և դրա արդյունքում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ, և արցախահայությունն ուղղակի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։

Ու այս ֆոնին հատկապես աչք է ծակում ՀՀ իշխանությունների լռությունը, ավելին՝ անտարբերությունը։ Թվում էր, թե իշխանությունները պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեին խնդիրը բարձրաձայնելու և արցախահայության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Բայց տեղի է ունենում հակառակը։ Միայն ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություններ է անում՝ կարծես թե պարզապես փորձելով ապացուցել, որ Լաչինի միջանցքն իսկապես փակ է։ Այնինչ, մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը պետք է մեծ միջազգային աղմուկ բարձրացներ և իր ողջ ներուժն օգտագործեր Ադրբեջանի վրա հուժկու ճնշման հասնելու համար։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստերում ընդամենն արձանագրում, թե Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, և հայկական կողմն ակնկալում է, որ ռուս խաղաղապահներն ապահովեն Լաչինի ճանապարհով անխափան հաղորդակցությունը։ Ու վերջ, միայն այդքանը:

7Վերջապես՝ թվում էր, թե ՀՀ քաղաքացիները պետք է դուրս գային փողոց ու իրենց պահանջները ներկայացնեին իշխանություններին ու միջազգային հանրությանը։ Բայց տարօրինակ կերպով հանրության մի զգալի մասն անտարբեր է։ Թերևս այս հարցում էական դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ շատերը, ուղղակի զոհ գնալով իշխանական մանիպուլ յացիաներին, կարծում են, թե շուտով խաղաղության դարաշրջան է սկսվելու, բացվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները և Հայաստանը զարգանալու է։ Սրան գումարած՝ տարիներ շարունակ հասարակության մեջ ներարկված վտանգավորագույն թեզը, թե Արցախը բեռ է, թե Արցախն է խանգարում Հայաստանի զարգացմանը: Սրա վկայությունն են նաև նիկոլապաշտների որոշ զանգվածի այլանդակ գրառումները սոցցանցերում: Այնինչ, սա ոչ միայն վտանգավորագույն, այլև անհեթեթագույն թեզ է, որովհետև առանց Արցախի էլ ավելի է վտանգվելու Հայաստանի ապագան: Զարմանալի է նաև միջազգային հանրության անգործությունը։ Ճիշտ է՝ հայտնի գործիչներ, պաշտոնյաներ ու կառույցներ Ադրբեջանին ուղղված կոչերով են հանդես գալիս, բայց խնդիրը կոչերից այն կողմ չի անցնում։ Չկա Ադրբեջանին պարտավորեցնող որևէ բանաձև կամ որոշում։

Տարօրինակ է ռուսական կողմի պահվածքը։ Ռուս խաղաղապահները ունեն բոլոր իրավունքները Լաչինի ճանապարհը բացելու համար, սակայն ռուսական կողմը անընդհատ հայտարարում է, թե բանակցում է կողմերի հետ ճանապարհը բացելու համար։ Բայց այդպես էլ պարզ չէ, թե այդ ինչ բանակցություններ են, քանի որ Արցախից արձագանքում են, թե բանակցություններ չկան։ Ինչո՞ւ է հապաղում ռուսական կողմը կամ ինչի՞ է սպասում։ Այս թեման կապված է նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության հետ։ Չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է, ինչպես այսօր վարվում է Հայաստանի ու Արցախի հետ, վաղն էլ նույն ձևով վարվելու է Ռուսաստանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին