Ամեն ինչ քննարկել ենք. «Չելսիում» Ֆելիշը կխաղա ձախից, ես՝ կենտրոնում. Զախարյան
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Sport24-ի հետ զրույցում հումորային կերպով անդրադարձել է Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխությանը:
Սերգեյ Պարշիվլյուկը հարցազրույցի ժամանակ անցել է լրագրողների և Զախարյանի մոտով և կատարել ասել.««Չելսին» կարծես 111 միլիոնով ձեռք է բերում Ֆելիշին».
- Ի՞նչ 111 միլիոն: Այնտեղ վարձավճար կլինի: Ֆելիշի հետ ամեն ինչ քննարկել ենք. նա կխաղա ձախից, ես՝ կենտրոնում (ժպտում է):
- Հետևու՞մ ես «Չելսիի» տրանսֆերային քաղաքականությանը:
- Արդեն ամեն ինչ քննարկել ենք, բոլոր հարցերը որոշված են (ժպտում է):
- Քեզ չի՞ ճնշում հնարավոր տեղափոխությանդ մասին խոսակցությունները:
- Ո՛չ: Ամեն օր նորություններ եմ կարդում սոցցանցերում: Արդեն նորմալ եմ վերաբերվում այդ ամենին»,- Արսեն Զախարյանի խոսքը փոխանցում է Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչը:


