Իմ երազանքն է Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելը. Աշխարհի բրոնզե մեդալակիր

Սպորտ

Մեր զրուցակիցն է երիտասարդ խոստումնալից ծանրամարտիկ, Ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, պատանիների Եվրոպայի չեմպիոն, պատանիների Աշխարհի բրոնզե մեդալակիր, Երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ծնունդով Շիրակի մարզի Անուշավան գյուղից ԳԵՎՈՐԳ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:

Մեզ հաջողվեց անձամբ հանդիպել ու զրուցել նրա հետ։

- Ողջույն, Գևորգ։ Շնորհավորում ենք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում այս նոր տարում ։Կպատմես, ինչպիսի՞ն էր անցած տարին քո համար, ինչ չհասցրեցիր անել նախորդ տարում։

- Շատ շնորհակալ եմ ։Ես էլ եմ շնորհավորում Ձեր <<Իրավունք>> թերթի ողջ խմբագրակազմին, անխափան գործունեություն մաղթում։ Ասեմ, որ ինձ համար անցած տարին 2022 թվականը հաջող տարի չէր։ Մասնակցեցի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին։ Աշխարհի առաջնության ժամանակ ցավոք մեդալ չհաջողվեց նվաճել ինձ, իսկ Եվրոպայի առաջնության ժամանակ հրում վարժության ժամանակ փոքր արծաթե մեդալ կարողացա նվաճել։ Ես ինձանից դժգոհ եմ, իմ ցույց տված արդյունքներից, քանի որ ավելի կարող էի անել։ Իսկ ինչն էր խանգարում ավելի լավ հանդես գալու համար։ Լարվածությունը շատ է խանգարում, եթե չլարվեմ, ապա կարող եմ ավելի լավ արդյունք գրանցել, նույնիսկ ոսկե մեդալ նվաճել։

- Գևորգ, իսկ այս տարվա ծրագրերի մասին ի՞նչ կարող ես ասել:

- Այս տարվա ապրիլ ամսին Եվրոպայի առաջնությունը կլինի Երևանում, ջանք ու եռանդ չպիտի խնայեմ, պարապեմ, որպեսզի լավ կարողանամ հանդես գալ ու ոսկե մեդալ նվաճել։ Քանի որ մեր երկրում է լինելու, պատասխանատվությունը կրկնակի մեծանում է։ Գևորգ, մի փոքր էլ պատմիր քո անցած մարզական ուղու մասին: 21 տարեկան եմ։ Ավարտել եմ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը։Այժմ սովորում եմ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ծանրամարտի բաժնում, երրորդ կուրսում եմ: Սպորտով սկսել եմ զբաղվել 9 տարեկան հասակից։ Պապիկս տարավ ինձ մարզադահլիճ, շատ ոգևորեց, այժմ եղբայրս Հովհաննեսն էլ է զբաղվում Ծանրամարտում առաջին քայլերս կատարել եմ մարզիչ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԻ ղեկավարությամբ, որը գլխավորում էր պատանիների հավաքականի կազմը։ 2019 թվականին, Դավթյանի ղեկավարությամբ, ես մասնակցեցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը ԱՄՆ Լաս - Վեգաս քաղաքում, զբաղեցրեցի երրորդ հորիզոնականը, բրոնզե մեդալի արժանացա, նույն թվականին երկրորդ տեղն եմ գրավել պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆինլանդիայում մինչև 20 տարեկանների երիտասարդների առաջնությանը հրում վարժությունում չեմպիոն դարձա, ընդհանուր հաշվարկով երրորդ տեղը գրավեցի։

Ես հանդես եմ գալիս 89 կգ քաշային կարգում։ Այժմ անձնական մարզիչս ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆՆ է։ Պարապմունքները անցկացնում ենք Գյումրիի ԻՍՐԱՅԵԼ  ՄԻԼԻՏՈՍՅԱՆԻ  անվան ծանրամարտի մարզադպրոցում։ Մարզադպրոցի տնօրենը հենց նա է Իսրայել Միլիտոսյանը, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, պոկում վարժությունում աշխարհի եռակի ռեկորդակիր է։ Մենք երիտասարդ սերնդի ներկայացուցիչներս շատ հմտություններ, մարզական գիտելիքներ ենք սովորում նրանից, մեր մարզիչներից։ Առիթից օգտվելով, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել անձնական մարզիչներիցս Գևորգ Դավթյանից ու Հակոբ Փիլոսյանից, ջանք չխանայելու համար։

Ծանրամարտում ինչպես նշեցի առաջին քայլերս Գևորգ Դավթյանի հետ եմ սկսել, սակայն նա հիմա ԱՄՆ֊ում է բնակվում, օվկիանոսից այն կողմ է գտնվում, բայց այդքան հեռավորությունից միշտ հետևում է ինձ ու շատ օգտակար խորհուրդներ տալիս, ուղղում է թերություններս, բացթողումներս։

- Գևորգ, տեղյակ եմ, որ սպորտում առանց խնդիրների հնարավոր չէ հասնել հաջողությունների, ինչ կասես այս մասին:

- Իհարկե, խնդիրներ, դժվարություններ միշտ էլ կան սպորտում, մեջքի ցավեր եմ ունեցել, բուժման կուրսեր անցել, ապաքինվել։ Պիտի առաջ շարժվել ու չերկնչել ոչ մի դժվարությունից։

֊ Իսկ սպորտից դուրս ազատ ժամանակ ունենում ես։

֊ Այո, ունենում եմ, շատ եմ սիրում նարդի խաղալ։ Գևորգ, իսկ Ձեր մարզադպրոցը ապահովված է մարզական գույքով պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Իհարկե, ապահովված է, տարեվերջին 3 նոր ծանրաձողեր ստացանք, ասեմ, որ նորմալ է վերաբերմունքը, ոչ շատ գոհ եմ, ոչ էլ դժգոհ։

֊ Գևորգ, իսկ Ձեր ծննդավայր Անուշավան գյուղում ինչպիսի՞ն է սպորտի զարգացվածությունը, մատաղ սերունդը տեղ ունի պարապմունքներ անցկացնելու։

֊ Մեր գյուղում մի հոգի ծրագիր է շահել ու դրական տեղաշարժ, դինամիկա կա, գյուղի մշակույթի տանը մի սենյակ ենք պատրաստում սպորտի ծանրամարտի պարապմունքներ անցկացնելու համար, ես էլ կզբաղվեմ մարզչական գործունեությամբ, որպեսզի մեր նոր սերունդը լինի ուժեղ, կոփված, ցավոք, ապրում ենք պատերազմական երկրում և պիտի պարապենք, լինենք ուժեղ։ Այս օրերին, բոլորիս միակ ցանկությունը այն է, որ Արցախ տանող կյանքի ճանապարհը բացվի, մենք մարզիկներս, չենք կարող երբեք անտարբեր լինել ու կոչ եմ անում ողջ աշխարհին կույր չձևանալ, բացել իրենց աչքերը, կոչ անել, պարտադրել նենգ թշնամուն, որպեսզի բացեն կյանքի ճանապարհը։ Խոնարհվում եմ մեր բոլոր անմահ հերոսների շիրիմներին: Բավական է, ինչքան տեսանք ցավ ու տառապանք, մենք պիտի ուժ գտնենք մեր մեջ ու չվախենանք ոսոխից։

֊ Գևորգ, իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

֊ Ինչպես բոլոր մարզիկների, այնպես էլ իմ երազանքն է Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի