Հրատապ. վաղ առավոտից խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունը

Թավշյա տեռոր

Այսօր՝ վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության պետի որոշումով, ներխուժել են են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն (Արտաշատի շրջանի Դեղձուտ գյուղ) և  ընտանիքի (Գերասիմ Վարդանյանի քնած մանկահասակ երեխաների, հաշմանդամ եղբոր ու հիվանդ մոր ներկայությամբ) իրականացնում են խուզարկություն։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Գերասիմ Վարդանյանի հարազատները։

Թե ինչ գործով է իրականացվում խուզարկություն՝ այս պահին պարզ չէ։ 

Հայտնի է նաև, որ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ ժամը երեքին, հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն՝ հարցաքննության։

Հայտնենք, որ հենց երեկ հրապարակվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել էր ՀՀ Վերաքննիչ դատարանի Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանյանը պետք է շարունակի մնալ ազատության մեջ։ 

Վճռաբեկ դատարանի նման որոշման հենց հաջորդ օրը վերստին խուզարկություններ իրականացնելը մեկ բանի մասին է փաստում՝ Գերասիմ Վարդանյանի ազատության մեջ մնալը ծանր ոսկոր է Փաշինյանի իշխանության կոկորդին, և ծիծաղելի փորձեր է արվում, որպեսզի  նորից «հիմքեր» ստեղծվեն Գերասիմ Վարդանյանին ազատազրկելու համար։

Այդ են փաստում նաև սույն խուզարկության ձևերն ու մեթոդները. իրավապահները գյուղ են ժամանել 4 մեքենայով, որոնցից մեկը հատուկ նշանակության գումարտակի է, շրջափակել են Վարդանյանի տունը, այդպիսով իսկ ապահովել շոուն՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել թե՛ Վարդանյանի ընտանիքի մոտ, թե՛ նրա հայրենի գյուղում։

Թե ինչպես կավարտվի Արցախի շրջափակման այս ճակատագրական օրերին փաշինյանական հերթական ու ճղճիմ բեմադրությունը` կտեղեկացնենք լրացուցիչ։

Ամբողջովին` սկզբնաղբյուրում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում