Նիկոլը վաղուց է ընտրություն կատարել, պարզապես իրականացնել դեռ չի կարողանում

Վերլուծություն

Այս­պի­սով այն, որ սուր հա­կա­մար­տու­թյուն է ըն­թա­նում «Հյու­սիս-Հա­րավ» եւ «Արե­ւելք-Արեւ­մուտք» աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի, այ­սինքն` դրանց թի­կուն­քին կանգ­նած գե­րու­ժե­րի մի­ջեւ, փաստ է (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=245920&l=am): Ա­վե­լի կոնկ­րետ, այդ պայ­քա­րը, որն ի­րա­կա­նում կար ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ի վեր, այս պա­հին հա­սել է կուլ­մի­նա­ցի­ոն փու­լին: Եվ այս ի­րա­վի­ճա­կում պարզ հարց է` իսկ ի՞նչ է ա­նում Հա­յաս­տա­նը` ի դեմս նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րի:

Այն, որ Նի­կո­լի ե­րեկ­վա ա­սու­լի­սի ա­ռանց­քը հենց այս թե­ման էր, ակն­հայտ էր հենց ա­ռա­ջին իսկ հար­ցե­րից: Բայց սկսենք ա­սու­լի­սի վեր­ջե­րից, երբ Նի­կո­լը նո­րից սկսեց խո­սել 44-օրյա պա­տե­րազ­մի եւ Ար­ցախն այս վի­ճա­կին հասց­նե­լու հա­մար իր անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցից` հնչեց­նե­լով նման մտքեր. «ՌԴ-ի հետ անվ­տան­գու­թյան ո­լոր­տում փո­խա­դարձ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման ա­ռու­մով պրոբ­լե­մը գո­յու­թյուն է ու­նե­ցել դեռ ինձ­նից ա­ռաջ: Այս պատ­մու­թյան մեջ ո­չինչ նոր չի: Ա­սում եք՝ պա­տիժ, ա­մե­նա­մեծ պա­տիժն այն է, որ այդ բո­լո­րը թափ­վել է իմ գլխին: Այն, ինչ տե­ղի է ու­նե­ցել 2020-ին, սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով 100 տո­կո­սով շատ եր­կար ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կուլ­մի­նա­ցի­ա է: Ա­յո, 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ից նո­յեմ­բե­րի 8-ը կա­րող է­ին զո­հեր չլի­նե­ին, բայց դա չի նշա­նա­կում, որ 2021-ի հոկ­տեմ­բե­րի 6-ից փետր­վա­րի 17-ը այդ նույն զո­հե­րը կամ կրկնա­կի զո­հեր չէ­ին լի­նի: Խոս­քը սրա մա­սին է, ո­րով­հե­տեւ ա­մեն ին­չը գին ու­նի: Մենք այդ գի­նը վճա­րել ենք, վճա­րում ենք եւ պի­տի վճա­րենք: Մենք չգի­տե­ի՞նք, որ էս պատ­մու­թյան վեր­ջը էս է լի­նե­լու: Մենք բո­լորս պատ­րաստ է­ինք գնալ թուղթ ստո­րագ­րել, որ տա­րածք­նե­րից 5-ը վե­րա­դարձ­վում են, մյուս եր­կու­սը ժամա­նա­կա­վո­րա­պես են վե­րա­դարձ­վում ա­ռանց ԼՂ կար­գա­վի­ճա­կի հե­ռան­կա­րի՞: Մենք բո­լորս պատ­րաստ է­ինք դրա՞ն: Հի­մա հե­տ­հա­յաց կա­րող ենք ա­սել, որ այդ­պես ա­վե­լի լավ կլի­ներ: Ի­հար­կե, կա­րող ենք ա­սել: Մենք գու­ցե «հա­յի հե­տին խել­քի» զոհն ենք»:

Սա, հաս­կա­նա­լի է, նույն ո­ճի մեջ է` «գցե­ցին ջեբս»: Բայց նա­եւ նա նո­րից խոս­տո­վա­նում է` այն ժա­մա­նակ սե­ղա­նին դրված էր «5+2»-ի կամ պա­տե­րազ­մի եր­կընտ­րան­քը, ու հի­մա Նի­կո­լը տա­կից մե­ղադ­րում է բե­լե­րին` թե, դուք պատ­րաստ չէ­իք դա ստո­րագ­րել, ու­րեմն պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի էր: Եվ, վստա­հեց­նում ենք, չի ստում. «5+2» կամ պա­տե­րազմ եր­կընտ­րան­քի մա­սին գրել ենք դեռ 2018թ.-ից եւ դրա­նից էլ ա­ռաջ: Գրել ենք ընդ­հուպ` 2020թ. օ­գոս­տոս-սեպ­տեմ­բե­րին` վստա­հա­բար պնդե­լուվ, որ վեր­ջին պահն է` Նի­կո­լը չի գնում «5+2»-ին, շատ ա­րագ ստա­նում ենք պա­տե­րազմ: Ու հի­մա ի՞նչ է ա­սում նույն Նի­կո­լը, «հա­յի հե­տին խե՞լք», այն է` ճիշտ չե՞մ ա­րել, որ չեմ ստո­րագ­րել: Այ­սինքն, որ սխալ­վե՞լ է…

Բայց չէ, սխալ­վե­լը նրա ինք­նա­ր­դա­րա­ցումն է: Այն ժա­մա­նակ «5+2» կամ պա­տե­րազ­մի եր­կընտ­րանքն ակն­հայտ էր: Բայց այն, որ այդ կրի­տի­կա­կան պա­հին Նի­կո­լը գնաց հյու­սիսարե­ւե­լյան սահ­ման­նե­րի ա­վան­տյու­րա­յին, պա­տե­րազ­մից օ­րեր ա­ռաջ էլ խո­սում էր «տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­նա­մար­տու­նակ բա­նա­կից»` բթաց­նե­լով հան­րու­թյա­նը եւ էլ ա­վե­լի դրդե­լով «ոչ մի քայլ» տրա­մա­բա­նու­թյա­նը, բո­լո­րո­վին հա­կա­ռա­կի մա­սին է խո­սում, սո­վո­րա­կան դի­տա­վո­րու­թյան: Ար­դյուն­քում, ու­նե­ցանք 44-օրյա պա­տե­րազմ, եւ այն, որ ողջ Ար­ցախն այդ պա­հին չըն­կավ, բա­ցա­ռա­պես վեր­ջին պա­հին Ար­ցախ զորք մտցրած Ռու­սաս­տա­նի շնոր­հիվ էր:

Այ­սինքն, ար­դեն 2020թ.-ին է­ինք կանգ­նե­լու Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թո­ւր­քի­ա ա­րեւմ­տյան մո­դե­լով ա­ռանց­քի փաս­տի ա­ռաջ, ո­րը չստաց­վեց, կրկնենք, ռու­սա­կան բա­նա­կի հաշ­վին:

Ու այս­քա­նից հե­տո ի՞նչ է հի­մա ա­սում Նի­կո­լը: «Մենք Ռու­սաս­տա­նի մեր գոր­ծըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րում ենք այս փաս­տի վրա՝ ար­ձա­նագ­րե­լով, որ ի­րենց չար­ձա­գանք­ման պայ­ման­նե­րում ստաց­վում է, որ ՌԴ ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը ՀՀ-ում ոչ մի­այն չի ե­րաշ­խա­վո­րում Հա­յաս­տա­նի հա­մար, այ­լեւ ընդ­հա­կա­ռա­կը, սպառ­նա­լիք­ներ է ստեղ­ծում Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան հա­մար…»: Այ­սինքն, կա­րող են լի­նել տար­բե­րակ­ներ, ո­րի պա­րա­գա­յում, Նի­կո­լի տրա­մա­բա­նու­թյամբ` « ՌԴ ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը սպառ­նա­լիք­ներ է ստեղ­ծում Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան հա­մար»: Հե­տո կար­դա­րա­նա, թե այդ­պես չէ­ի ու­զում ա­սել: Սա­կայն ո՞ր մի դեպ­քում ար­դա­րա­նա, Հայաս­տա­նում ՀԱԿՊ զո­րա­վար­ժանք­նե­րից հրա­ժար­վե­լո՞ւ, ո­րի հստակ բա­ցատ­րու­թյուն ան­գամ չկա­րո­ղա­ցավ բե­րել:

Տպա­վո­րու­թյու­նը մեկն է` Ա­րեւ­մուտք հղված մե­ղադ­րանք­նե­րի հե­ղեղ` ինչ վատն են ռուս­նե­րը թե­մա­յով, ու ան­մի­ջա­պես էլ կտրուկ շրջա­դարձ` թե­րեւս հաս­կա­նա­լով, թե ինչ կա­րող է հե­տե­ւել:

Ու այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լից ի՞նչ ընտ­րու­թյան սպա­սենք` «Հյու­սիս-Հա­րա­վի» եւ «Արե­ւելք-Արեւ­մուտ­քի» մի­ջեւ: Ինչ­պես որ 2020թ.-ի՞ն էր ընտ­րու­թյուն կա­տա­րում «Լավ­րո­վի պլա­նի» եւ պա­տե­րազ­մի մի­ջեւ: Ընտ­րու­թյու­նը դեռ 2018թ.-ին, ա­սենք` դրա­նից էլ ա­ռաջ է կա­տար­վել, մի­այն թե դրան հաս­նե­լու տար­բե­րակ դեռ չկա: Բայց երբ, կրկնենք, այդ եր­կու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի մի­ջեւ պայ­քա­րը հա­սել է կուլ­մի­նա­ցի­ա­յին, մեկ է, ստիպ­ված ես ընտ­րել: Ու նա էլ հրապարական հայտարարեց՝ շատ վաղուց, դեռ մինչ վարչապետի աթոռին նստելն է ընտրել, պարզապես իրականացնել դեռ չի կարողանում:

Քերոբ Սարգսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում