Ինձագին` Մխիթարյանի խաղի մասին
ՍպորտՍիմոնե Ինձագին գնահատել է «Ինտերի» հաղթանակը «Պարմայի» նկատմամբ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում.
«Ծանր խաղ էր։ Կարծում եմ՝ մենք լավ էինք խաղում, բայց գնդակ ընդունեցինք «Պարմայի» միակ հարվածից հետո, ու իրավիճակը բարդացավ։ Ես կնախընտրեի չխաղալ 120 րոպե, բայց նույն բանը եղավ և նախորդ մրցաշրջանում՝ «էմպոլիի» հետ խաղում։
Մենք սահմանափակ ընտրության հնարավորություն ունենք կիսապաշտպանությունում, Մխիթարյանը նվիրվածություն դրսևորեց՝ անցկացնելով 3-րդ խաղը մեկ շաբաթվա ընթացքում։ Բայց մենք շարժվում ենք առաջ և նայում ենք ապագային վստահությամբ», — ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։

