ՉՃՇՏՎԱԾ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերլուծություն

Ա­պա­գա կա՛, կա՛ ա­պա­գա... Հա­մա­ցանց ար­տա­հո­սել է ման­կա­կան բժշկա­կան ան­կե­տա­յի հնա­րա­վոր նոր նմուշ, ըստ ո­րի` ե­րե­խա­յի սե­ռը կա­րող է լի­նել ի­գա­կան, ա­րա­կան կամ չճշտված (մինչ գե­նե­տիկ քննու­թյամբ սե­ռի ո­րո­շու­մը): Այ­սինքն` ՔՊ-ական չնա­խա­րար Ա­նա­հիտ Ա­վա­նե­սյա­նի գե­րա­տես­չու­թյու­նում, ըստ ա­մե­նայ­նի, սպա­սում են Ստամ­բու­լյան կոն­ֆեն­ցի­ա­յի վա­վե­րաց­մա­նը, թե­և ին­քը` Ստամ­բուլն ար­դեն հրա­ժար­վել է իր ա­նու­նը կրող կոն­վեն­ցի­ա­յից: Ի՞նչ Ար­ցախ, ի՞նչ անվ­տան­գու­թյուն, կա­րև­ո­րը տա­րա­տե­սակ գեն­դեր­ներն են:

ԼՐԻՎ ԼԳԲՏ ՎԻ­ՃԱԿ­ՆԵՐ

«Իշխա­նու­թյուն 2» ֆիլ­մում կա հե­րո­սու­հի Ա­լի­սա Դա­յա­նի ու­շագ­րավ խոս­քը. «Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պոռն­կու­թյուն է, երբ դրա­նով զբաղ­վում են պոռ­նիկ­նե­րը»: Սա­կայն ՔՊ-ական­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ պոռ­նիկ­նե­րը կթվան ամ­պոտ ոտ­քե­րով հրեշ­տակ­ներ, կա­պի­տու­լյանտ­նե­րի թի­մը գե­րա­զան­ցել է քա­ղա­քա­կան ան­բա­րո­յա­կա­նու­թյան բո­լոր ռե­կորդ­նե­րը, և նրանց ա­րա­ծը ա­վե­լի ճիշտ կլի­ներ բնու­թագ­րել քա­ղա­քա­կան պե­դե­րաս­տի­ա:

Ըն­թեր­ցո­ղը հա­վա­նա­բար կհի­շի, որ ժա­մա­նա­կին Վի­գեն Սարգ­սյա­նը, ով այդ ժա­մա­նակ ՀՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար էր, կա­ռա­վա­րու­թյան նիս­տին հանձ­նա­րա­րեց բո­լոր գե­րա­տես­չա­կան փաս­տաթղ­թե­րից դեն նե­տել «գեն­դեր» այ­լան­դակ բա­ռը, քան­զի դա հա­րու­ցում էր հայ մար­դու նող­կան­քը և ար­դեն հասց­րել էր դառ­նալ նոր հայ­հո­յանք­ներ գե­նե­րաց­նող բա­ռար­մատ: Իսկ հի­մա ու­նենք չճշտված սե­ռի քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը գե­նե­տիկ քննու­թյան կա­րիք էլ չու­նի թուր­քա­կան գե­նե­տի­կա հայտ­նա­բե­րե­լու հա­մար: Ի դեպ, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յին կար­ծես հա­մա­հունչ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ են հայտն­վում նա­և ՔՊ-ական ման­դա­տա­վոր­նե­րի կող­մից, օ­րի­նակ տխրահռ­չակ Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը ա­ռա­ջար­կում է փո­փո­խել Ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը, շուռ տալ քվե­ախ­ցիկ­նե­րը, որ­պես­զի ընտ­րող­նե­րը քվե­ար­կե­լիս դե­պի հանձ­նա­ժո­ղով հե­տույ­քով շրջված լի­նեն: Դե, ե­րև­ի ի­րենց ընտ­րա­ժե­խին լավ է ճա­նա­չում:

«Հիմ­նա­վո­րե­լու» հա­մար իր այն տե­սա­կե­տը, թե իբր Հա­յաս­տա­նը չու­նի այ­լընտ­րանք, քան Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չումն է, ին­չը, են­թադ­րում է Ար­ցա­խի՝ Ադր­բե­ջա­նի մաս լի­նե­լու վե­րա­բե­րյալ Բաք­վի պնդում­նե­րի ա­ներկ­բա ըն­դու­նում ու Ար­ցա­խից մե­կընդ­միշտ հրա­ժա­րում, Նի­կոլն ա­սու­լի­սում հայ­տա­րա­րել է. «Մենք պետք է մի հար­ցում կողմ­նո­րոշ­վենք… մենք տես­նում ենք՝ աշ­խար­հում ինչ է կա­տար­վում… նոր աշ­խար­հա­կար­գում մենք չենք կա­րող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը դնել զո­հա­սե­ղա­նի վրա: Աշ­խար­հում չկա և չի ե­ղել մի եր­կիր, որ ԼՂ-ն չճա­նա­չի որ­պես Ադր­բե­ջա­նի մաս… մենք ընտ­րում ենք խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը, բայց դա չի նշա­նա­կում, որ մենք խաչ ենք քա­շում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մեր հայ­րե­նա­կից­նե­րի ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի վրա, դրանք շատ կա­րև­որ հար­ցեր են և պետք է հաս­ցե­ագր­վեն: Բայց այդ հաս­ցե­ագր­ման հաս­ցե­ա­տե­րը պետք է լի­նի ԼՂ ժո­ղո­վուր­դը»:

Ե­րև­ի թե, Նի­կո­լի պատ­կե­րաց­րած «նոր աշ­խար­հա­կար­գը» մի մեծ և գար­շա­հոտ գյու­ղա­կան ար­տաք­նոց է, ո­րը ներ­կա­յաց­ված է հիմ­նա­կա­նում Բաք­վի և Ան­կա­րա­յի շա­հե­րով: Նույնն է Ա­լեն Սի­մո­նյա­նի պատ­կե­րա­ցու­մը` հա­կաբ­նա­կան, հա­կա­բա­նա­կան և հա­կա­բա­րո­յա­կան հոր­դո­րով, որ Ե­րև­ա­նը չպետք է զբաղ­վի «Լա­չի­նի հար­ցե­րով»: Ե­րև­ի Բեր­ձո­րը պատ­կե­րաց­նում է Ավստ­րա­լի­ա­յի պես մի հե­ռա­վոր տեղ, ար­ցախ­ցի­նե­րին էլ նույ­նաց­նում է Ավստ­րա­լի­ա­յի մա­ո­րի ցե­ղա­տե­սա­կի հետ: Կարճ ա­սած` տո­տալ ու­րա­ցում, և ի­րա­վա­ցի են ընդ­դի­մա­դիր այն գոր­ծիչ­նե­րը, ով­քեր պնդում են, որ Բեր­ձո­րի մի­ջանց­քը հնա­րա­վոր է բա­ցել մի­այն Ե­րև­ա­նի ա­զա­տագ­րու­մից հե­տո: Այ­լա­պես Նի­կո­լի և Իլ­հա­մի «պա­սե­րով» խա­ղը կտև­ի այն­քան, մին­չև Ար­ցա­խից, Սյու­նի­քից, իսկ այ­նու­հետ` ողջ Հա­յաս­տա­նից բան չի մնա: Սրանց խա­ղը հա­սավ ար­դեն նաև Ար­ցա­խի ին­տեր­նետ մա­լու­խը կտրե­լուն, լավ է Ռու­բեն Վար­դա­նյա­նը հասց­րեց Ստե­փա­նա­կերտ-Երև­ան տե­սա­կա­մուրջն անց­կաց­նել: Կա­պի դեմ «էկո­լոգ­լար­նե­րի» փորձ­նա­կան դի­վեր­սի­ան 21-րդ դա­րի պայ­ման­նե­րում շատ ու­շագ­րավ է և զու­գա­հեռ­վում է ՔՊ-ական խուն­տա­յի նա­խա­ձեռ­նու­թյա­նը` ռազ­մա­կան դրու­թյան դեպ­քում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին հա­մա­ցան­ցից զրկե­լու: Իսկ հա­մա­ցան­ցի ան­հա­սա­նե­լի­ու­թյունը կստեղ­ծի ցե­ղաս­պա­նու­թյան հա­մար նույն­քան ի­դե­ա­լա­կան պայ­ման­ներ, որ­քան կա­յին 1915-ին:

ՇՐՋԱ­ՓԱ­ԿՈՒՄ` ՀԱ­ՆՈՒՆ Ա­ՊԱՇՐ­ՋԱ­ՓԱԿ­ՄԱ՞Ն

Sikol 

Ար­ցա­խի պետնա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը պարզ մատ­նան­շեց, որ Ե­րև­ա­նից Ստե­փա­նա­կեր­տի ստա­ցա­ծը հիմ­նա­կա­նում ֆի­նան­սա­կան բա­ղադ­րիչն է, իսկ մնա­ցյալ հար­ցե­րում հույս­նե­րը պի­տի դնեն ի­րենց վրա: Նա կա­րև­ո­րեց նա­և ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին և Նի­կո­լին հռե­տո­րա­կան ա­ռա­ջարկ ա­րեց` գալ և սե­փա­կան աչ­քե­րով տես­նել: Ինչ վե­րա­բե­րում է ցե­ղաս­պան Բաք­վի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ա­պա պետ­նա­խա­րա­րը բա­ցա­ռում է ինչ­պես Բաք­վին հնա­զանդ­վե­լը, այն­պես էլ ար­տա­գաղ­թը: Եվ մտա­դիր է ՀՀ-ում հա­մա­գոր­ծակ­ցել այն քա­ղա­քա­կան ու­ժե­րին, ո­րոնք ա­ռա­վե­լա­գույնս զո­րակ­ցում են Ար­ցա­խին: Այ­սինքն` խոս­քը շատ ո­րո­շա­կի և հենց ա­րա­կան սե­ռին­ պատ­կա­նող քա­ղա­քա­կան ու­ժե­րին, ո­րոնք ի­րենց ռե­սուր­սը ներդ­նում են կա­պի­տու­լյան­տի դեմ պայ­քա­րի մեջ: Ճիշտ մո­տե­ցում է, ինչ­քան հե­ռու քա­ղա­քա­կան տրանս­գեն­դեր­նե­րից, այն­քան լավ:

Ի դեպ, հե­տաքրք­րա­կան է Սերժ Սարգ­սյա­նի` կա­պի­տու­լյան­տի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը տված գնա­հա­տա­կա­նը: Սա ան­միտ քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյուն է, ոչ թե վախ­վո­րած քա­ղա­քա­կա­նու­թյան: Այս մա­սին հուն­վա­րի 12-ին, Ե­րե­ւա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նի Նոր Նոր­քի 4-րդ զանգ­վա­ծում գտնվող նստա­վայ­րի մոտ լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ո­րը Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին կոչ էր ա­նում խու­սա­փել ի­րա­վի­ճակն ա­վե­լի փա­կու­ղա­յին դարձ­նող քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից: «Հա­մե­նայն­դեպս Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի իշ­խա­նու­թյուն­նե­րը, ժո­ղո­վուր­դը հաս­տա­տա­կամ են ի­րենց ո­րոշ­ման մեջ»,- շեշ­տեց Սերժ Սարգ­սյա­նը, ըստ է­ու­թյան կի­սե­լով այն տե­սա­կե­տը, որ հա­յու­թյան վե­րա­զար­թոն­քը կրկին սկսվե­լու է Ար­ցա­խից:

Իսկ Նի­կո­լի թրքա­հարճ խուն­տան ռեպ­րե­սի­ա­ներ ծա­վա­լեց ՀՅԴ-ի դեմ` ճիշտ ու ճիշտ իր հո­գև­որ հայ­րիկ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի օ­րի­նա­կով: Ե­րև­ի թե, ե­րա­զում է գե­րա­զան­ցել ԼՏՊ-ին, զի, ինչ­պես նկա­տում է քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը, կա­պի­տու­լյան­տը կա­տա­ղել է այն հան­գա­ման­քից, որ ՀՅԴ-ն Սո­ցԻն­տեր­նով անց­կաց­րել է հա­կա­ադր­բե­ջա­նա­կան բա­նա­ձև և ամ­բողջ Ֆրան­սի­ա­յով մեկ կազ­մա­կեր­պել Ար­ցա­խին ա­ջակ­ցե­լու ա­լիք: Ու մի­ան­գա­մայն սպա­սե­լի էր, որ լի­նե­լու են խու­զար­կու­թյուն­ներ, ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, գաղտ­նալ­սում­ներ և այլն: Մի­ա­ժա­մա­նակ նա­և ՔՊ-ի թուր­քա­կան բո­լու­կը աշ­խա­տանք­ներ է ծա­վա­լել, որ­պես­զի փոր­ձի կոտ­րել ա­մե­նա­ընդ­դի­մա­դիր քա­ղա­քի` Ե­րև­ա­նի ո­գին: Հո հենց այն­պես չի Տիգ­րան Ա­վի­նյանն ան­պոչ գդա­լի պես հայտն­վում ա­մե­նու­րեք...

Այդ հա­մա­տեքս­տում է «Լույս» հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ Նա­րեկ Թա­դև­ո­սյա­նը մատ­նան­շում` Ե­րև­ա­նի ընտ­րու­թյուն­նե­րին պատ­րաստ­վե­լու փո­խա­րեն, հի­շե՛ք, որ Հա­յաս­տա­նը Ար­ցա­խին կա­պող մի­ակ «կյան­քի» ճա­նա­պարհն ար­դեն մեկ ամ­սից ա­վել է փակ է «հենց ձեր «եղբայր­նե­րի» շնոր­հիվ»: Նա նշում է. «Երև­ան քա­ղա­քի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյուն­նե­րը ի­րենց սո­վո­րու­թյան հա­մա­ձայն փոր­ձում են հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղել հեր­թա­կան շին­ծու քրե­ա­կան վա­րույ­թով, փոր­ձե­լով Ե­րև­ա­նի ա­մե­նա­սիր­ված քա­ղա­քա­պե­տին լռեց­նել ինչ-որ բռնա­գանձ­ման կեղծ օ­րա­կար­գով: Մեկ ան­գամ ևս ցան­կա­նում եմ հի­շեց­նել այս իշ­խա­նու­թյուն­նե­րին. մեզ ո­րև­է քրե­ա­կան գոր­ծով կամ վա­րույ­թով չեք կա­րող լռեց­նել, ա­ռա­վել ևս շե­ղել մեզ՝ մեր գլխա­վոր օ­րա­կար­գից: Մենք պայ­քա­րել ենք դե­ռևս խորհր­դա­յին վար­չախմ­բի դեմ, մենք պայ­քա­րել ենք ա­զատ և ան­կախ հայ­րե­նիք ու­նե­նա­լու հա­մար, մեր պայ­քա­րը հա­նուն մեր հայ­րե­նի­քի է և մեր պայ­քա­րը հա­ջո­ղե­լու է»:

Իսկ հա­կա­ռու­սա­կան ու­ժե­րի ճամ­բա­րում իս­կա­կան կրկես է: Ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս, Տիգ­րան Խզմա­լյա­նը ո­րո­շել է պաշտ­պա­նել ԱԺԲ-ից ՌԴ դես­պա­նա­տու­նը և 102-րդ ռազ­մա­բա­զան, ա­սե­լով, որ կա­ռա­վա­րու­թյան հետ չհա­մա­ձայ­նեց­ված «ապօ­րի­նի շրջա­փա­կու­մը» վնա­սում է Նի­կո­լի ջան­քե­րին` օգ­նու­թյուն ստա­նալ Ֆրան­սի­ա­յից և ԱՄՆ-ից: Ի դեպ, ՌԴ դես­պա­նա­տան և ՌԴ ռազ­մա­բա­զա­յի դեմ ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ԱԺԲ-ական­նե­րը կո­չում են «Շրջա­փա­կում հա­նուն ա­պաշր­ջա­փակ­ման», պնդե­լով, որ դրա­նով կստի­պեն ռուս­նե­րին ա­պաշր­ջա­փա­կել Բեր­ձո­րը: Ան­հե­թե­թու­թյուն է ի­հար­կե, սա­կայն ի­րենց կար­գա­խո­սը կա­րե­լի է վերց­նել և շրջա­փա­կել Ա­րևմ­տյան տե­րու­թյուն­նե­րի դես­պա­նատ­նե­րը և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գրա­սե­նյակ­նե­րը: Թող ի­րենց մաշ­կի վրա զգան այն, ինչ ար­դեն 33-րդ օ­րը զգում են ար­ցախ­ցի­նե­րը, և ջհան­դա­մին թե չեն ա­սի, որ հա­յե­րը բար­բա­րոս են: Թող բար­բա­րոս լի­նենք, բայց ցե­ղաս­պան­վող մա­տա­ղա­ցու չլի­նենք:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում