Ռուսները պատրա՞ստ են համընդհանուր հարձակման

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, թե ինչ կկա­տար­վի Ար­ցախ-Հա­յաս­տա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=246124&l=am), նո­րից ա­սենք, մե­ծա­պես կախ­ված է այն ի­րա­վի­ճա­կից, ո­րը կստեղծ­վի ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում: Ռուս­նե­րը կու­նե­նա՞ն ա­ռա­ջըն­թաց, կամ­րապն­դեն նա­եւ դիր­քերն այս­տեղ եւ ողջ աշ­խար­հում: Չե՞ն ու­նե­նա, ստիպ­ված կլի­նեն հետ քաշ­վել, ինչ­պես, օ­րի­նակ, տե­ղի ու­նե­ցավ 1917-18 թվա­կան­նե­րին:

Այս պա­հին, սա­կայն, ռուս­նե­րի հա­մար կար­ծես թե ա­վելի հա­վա­նա­կան են լա­վա­տե­սա­կան սցե­նար­նե­րը: Ա­մեն դեպ­քում, այս օ­րե­րին «տա­րօ­րի­նակ» մթնո­լորտ է տի­րում գո­նե ուկ­րա­ի­նա­կան հրա­պա­րա­կա­յին աղ­բյուր­նե­րի մոտ: Զա­վեշ­տի է նման­վում, սա­կայն ուկ­րա­ի­նա­կան մաս­նա­գի­տա­կան ո­րո­շա­կի աղ­բյուր­նե­րը լրջո­րեն ան­հանգս­տա­ցած են, որ ար­դեն բա­վա­կա­նին ժա­մա­նակ ռուս­նե­րը օ­դա­յին զանգ­վա­ծա­յին հար­ված­ներ չեն ի­րա­կա­նաց­նում: Ու այդ ան­հանգս­տու­թյունն ան­հիմն չէ, եւ աղ­բյուր­նե­րից մե­կը մեկ­նա­բա­նում է այս­պես.

«Ռու­սաս­տանն այս ըն­թաց­քում կա­մի­կա­ձե ա­նօ­դա­չու­նե­րի մեծ պա­շար է ձե­ւա­վո­րել: Ակն­կալ­վում է, որ ռուս­նե­րը կա­րող են կի­րա­ռել դրանց զանգ­վա­ծա­յին եւ մի­ա­ժա­մա­նա­կյա: Դրա­նով լուծ­վում է մի քա­նի խնդիր: Ա­ռա­ջի­նը, ուկ­րա­ի­նա­կան ողջ ՀՕՊ-ն այդ պա­հին կկենտ­րո­նա­նա կա­մի­կա­ձե­նե­րի վրա, ին­չը կբարձ­րաց­նի օգ­տա­գործ­ման ո­րա­կը: Երկ­րոր­դը, մի քա­նի օր շա­րու­նակ ողջ Ուկ­րա­ի­նա­յով մեկ գրե­թե մշտա­կան կդառ­նա ա­հա­զան­գը, ին­չը բա­րո­յա­հո­գե­բանա­կան ծանր հե­տե­ւանք է թող­նե­լու: Եվ, եր­րոր­դը...»:

Ա­հա հենց այդ եր­րորդն էլ ա­մե­նա­է­ա­կանն է: Ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­նե­րը վստահ են, որ նման օ­դա­յին զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում կսկսվի այն պա­հին, երբ զու­գա­հե­ռա­բար հար­ձակ­ման կանց­նի ռու­սա­կան ողջ բա­նա­կը. «Այս մար­տա­վա­րու­թյու­նը կկի­րառ­վի մին­չեւ զանգ­վա­ծա­յին բազ­մա­կողմ հար­ձա­կու­մը կամ դրա հետ մի­ա­ժա­մա­նակ, ո­րի մա­սին հի­մա բո­լո­րը խո­սում են»:

Աղ­բյու­րը նա­եւ մատ­նան­շում է, որ այս օ­րե­րին, բա­ցի Դոն­բա­սի ռազ­մա­ճա­կատ­նե­րից, Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է ա­մե­նա­ակ­տիվ տեմ­պե­րով սպա­ռա­զի­նու­թյուն տե­ղա­փո­խել Բե­լա­ռու­սի ուղ­ղու­թյուն: «Բա­ցի այդ, նոր ստո­րա­բա­ժա­նում­ներ են քաշ­վում Բել­գո­րոդ»:

Տրա­մա­բա­նու­թյու­նը սա է. օ­դա­յին ան­նա­խա­դեպ հար­վա­ծա­շա­րե­րը ծայ­րա­հեղ խու­ճապ կա­ռա­ջաց­նեն թի­կունք­նե­րում, այդ թվում` Կիե­ւի հատ­վա­ծում: Ուկ­րա­ի­նա­կան ողջ ՀՕՊ-ը կկենտ­րո­նա­նա դրանց վրա, եւ այդ դեպ­քում ռու­սա­կան ա­վի­ա­ցի­ան եւ հրթիռ­նե­րը կկա­րո­ղա­նան «արդու­կող» ռմբա­կո­ծու­թյան են­թար­կել ցա­մա­քա­յին զոր­քե­րի հար­ձակ­ման ուղ­ղու­թյուն­նե­րը: Իսկ այդ զոր­քե­րը է­ա­պես հա­մալր­ված եւ զին­ված են նո­րա­գույն տեխ­նի­կա­յով եւ ինք­նին ար­դեն իսկ ա­հեղ ուժ են դար­ձել: «Եվ ե­թե նման հար­ձա­կում սկսվի մի քա­նի ուղ­ղու­թյամբ մի­ա­ժա­մա­նակ` ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կին զրկե­լով մա­նեւ­րե­լու ա­մեն մի հնա­րա­վո­րու­թյու­նից, ելքն ար­դեն իսկ կան­խո­րոշ­ված է»,- մտա­հո­գու­թյունն ամ­բող­ջաց­նում է ուկ­րա­ի­նա­կան աղ­բյու­րը:

Ռե­ա՞լ է այս տպա­վո­րու­թյու­նը, ռուս­ներն ի­րոք պատ­րա՞ստ են մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման: Հար­ցի պա­տաս­խա­նը, ի­հար­կե, դժվար է մի­ան­շա­նակ տալ, քա­նի որ այն կախ­ված է խիստ ռազ­մա­կան գաղտ­նիք հա­մար­վող տվյալ­նե­րից: Օ­րի­նակ, հայտ­նի է, որ Մոսկ­վան ակ­տի­վո­րեն տնտե­սու­թյու­նը եւս տե­ղա­փո­խում է ռազ­մա­կան ռել­սեր, սա­կայն այս պա­հին ար­դեն կա՞ն անհ­րա­ժեշտ ար­տադ­րա­կան հզո­րու­թյուն­նե­րը, դրանք կա­րո՞ղ են ռազ­մա­ճա­կա­տի պա­հան­ջը­ լի­ո­վին բա­վա­րա­րել, հնա­րա­վոր չէ մի­ան­շա­նակ ա­սել: Կամ, մյուս կող­մից, ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ Ուկ­րա­ի­նա­յի հա­մար բա­վա­րար կլի­նի ա­րեւմ­տյան ռազ­մա­կան օգ­նու­թյու­նը, ի՞նչ կար­գի­ ռե­զերվ­ներ է հասց­րել կու­տա­կել:

Սա­կայն ո­րոշ նշան­ներ, որ ռուս­նե­րը կա­րող են անց­նել հար­ձակ­ման, կան: Այն, որ ՌԴ-ն է­ա­պես բարձ­րաց­ներ ռազ­մա­կան գո­տում զոր­քե­րի մի­աս­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան մա­կար­դա­կը` ընդ­հա­նուր հրա­մա­նա­տար նշա­նա­կե­լով ԳՇ պետ Գե­րա­սի­մո­վին, տե­ղա­կալ­ներ` «Արմա­գե­դո­նի­չի­ն»` գե­նե­րալ Սու­րո­վի­կին, ԳՇ պե­տի տե­ղա­կալ, գե­նե­րալ-գնդա­պետ Քի­մին եւ ՌԴ ցա­մա­քա­յին զոր­քե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Սա­լյու­կո­վին, կա­րե­լի է նա­եւ ակ­նարկ հա­մա­րել մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման մա­սին:

Նա­եւ Սո­լե­դար-Բախ­մու­տի ուղ­ղու­թյամբ ի­րա­վի­ճա­կը կա­րող է նման հար­ձակ­ման նա­խեր­գան­քը լի­նել: Այս ուղ­ղու­թյամբ են քաշ­վում ուկ­րա­ի­նա­կան ռե­զերվ­նե­րը` թու­լաց­նե­լով թի­կուն­քը: Նա­եւ Սո­լի­դա­րի ամ­բող­ջա­կան ա­զա­տագ­րու­մը ռուս­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս օ­պե­րա­տիվ տա­րածք  դուրս բե­րել ռու­սա­կան ու­ժե­րին՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով հար­վա­ծել Դոն­բա­սի հա­րա­վա­յին թե­ւին, հյու­սի­սին՝ Սլա­վյանսկ-Կրա­մա­տորսկ ուղ­ղու­թյա­նը, Դնեպ­րո­պետ­րովս­կին եւ այլն: Ընդ ո­րում, Սո­լի­դա­րի ա­ղի հան­քե­րը, որ­տեղ ստեղծ­ված է մո­տ 300 կի­լո­մետ­րա­նոց թու­նե­լա­յին ցանց, եւ որն այս օ­րե­րին սկսել են «մաք­րել» ռու­սա­կան ու­ժե­րը, հա­ջո­ղու­թյան դեպ­քում նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս դուրս գալ ուկ­րա­ինա­կան ու­ժե­րի թի­կունք՝ կոնկ­րետ հատ­ված­նե­րում:

Մյուս կող­մից էլ ա­մե­րի­կյան նո­րըն­տիր Կոնգ­րեսն ար­դեն գոր­ծում է, խոս­նա­կի ա­թո­ռը զբա­ղեց­րած Մակ­կեյ­նը հենց երդմ­նա­կա­լու­թյան օ­րը սպառ­նաց՝ ստու­գել Բայ­դե­նի բո­լոր գոր­ծե­րը, Թրամ­փը կփոր­ձի այդ ա­մե­նը ա­րա­գո­րեն վե­րա­ծել գոր­ծող նա­խա­գա­հի նկատ­մամբ իմ­պիչ­մեն­տի: Կարճ ա­սած, շատ խա­ռը ի­րա­վի­ճակ է, եւ մեծ հարց է, թե այդ ի­րա­վի­ճա­կում Վա­շինգ­տոնն ի՞նչ մասշ­տա­բի օգ­նու­թյուն կկա­րո­ղա­նա ցու­ցա­բե­րել Կի­ե­ւին:

Նաեւ սրան պետք է ավելացնել արեւմտյան երկրներից, այդ թվում՝ Բրիտանիայից պաշտոնմական մակարդակով եկած ահազանգերը, թե՝ իրենց սեփական բանակներն անցած 30 տարիներին, մնալով առանց մրցակցության, վերածվել են մարդկային կուտակումների: Այն է՝ գործնականում չկա ծանր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, եղածը անցած դարի են, որակապես եւ ֆիզիկապես հնացած: Չկա զինամթերք, ու այդ ամենը նորից արտադրելու, քիչ թե շատ պատշաճ տեսքի բերելու համար տարիներ են պետք: Եղածից դեռ մի կերպ մատակարարում են Ուկրաինային՝ նաեւ սեփական ռեզերվները դատարկելով: Ու քանի գնում, վիճակը վատանում է: Բայց  չէ՞ որ ամեն պահի կարող են Ռուսաստանից զատ, գործ ունենալ նաեւ Չինաստանի հետ, Իրանի եւ այլն: Իսկ ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ում ներքին վիճակը սկսի բարդանալ, եւ Վաշինգտոնն արտաքին մատակարարումների հարցում խնդիրներ ունենա...

Բայց նա­եւ, ե­թե ըն­դու­նենք, որ ռուս­ական տնտե­սու­թյու­նը դեռ պատ­րաստ չէ նման մասշ­տա­բա­յին բե­ռի, առ­կա ծա­վալ­նե­րը պետք է որ հնա­րա­վո­րու­թյուն տան՝ առն­վազն պա­հել ներ­կա ռազ­մա­ճա­կա­տը՝ ստեղ­ծե­լով խո­րը է­շե­լո­նաց­ված պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ: Իսկ այս դեպ­քում խնդիր է ու­նե­նա­լու պաշ­տո­նա­կան Կի­ե­ւը, ո­րի հա­մար ընտ­րա­կան տա­րի է, խոս­տա­ցել են ա­ռա­ջըն­թաց, ե­թե ոչ՝ ներ­քին լուրջ բա­խում­նե­րը կդառ­նան ան­խու­սա­փե­լի:

Կարճ ա­սած, ընդ­հա­նուր առ­մամբ, ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը ռուս­նե­րի հա­մար բա­րեն­պաստ տպա­վո­րու­թյուն է թող­նում, ո­րը պետք է որ նույն կար­գի է­ֆեկտ ու­նե­նա նա­եւ կով­կա­սյան հար­թա­կում: Չնա­յած, պա­տե­րազ­մում «բա­րեն­պաստ տպա­վո­րու­թյուն» աս­վա­ծը կա­րող է ա­մեն պա­հի էլ փոխ­վել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում