«Փաստ». Աթոռը պահելը՝ առաջնային գերխնդիր

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ։ Դժբախտաբար, ոչ բոլորն են գիտակցում սպառնալիքի խորությունը։ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները թվում են «հեռու», իսկ քաղաքացիները սովորականի պես իրենց առօրյա գործերով են զբաղված այն պարագայում, երբ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները շուտով կարող են նաև Հայաստանում կրկնվել։ Առավել զարմանալին այն է, որ որոշ մարդիկ դեռևս հույսեր են կապում նիկոլական «խաղաղության դարաշրջանի», ճանապարհների ապաշրջափակման ու դրա արդյունքում տնտեսական բարգավաճման հետ այն դեպքում, երբ ադրբեջանական նոր ագրեսիան օդում կախված է։ Նույն ժամանակ թշնամական երկրի ռազմական հանցագործ ղեկավար Ալիևն ավելի բացահայտ է խոսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին ու կոնկրետ տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ սպառնալով նոր ագրեսիայով։

Սրանից ավելի ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասարակության մեջ արմատանա պայքարի վճռականությունը, որ հասարակության մեծամասնությունը գիտակցի, թե ինչ ծանր վիճակի են մեզ հասցրել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը։ Հասկանալի է՝ վերջիններս չեն ցանկանում, որ մեր հասարակությունը համակվի պայքարի ոգով, որ գերիշխի ազգային մտածողությունը։ Նրանք մի կողմից փորձում են ապահովել թուրք-ադրբեջանական տանդեմի բարեհաճությունը, իսկ մյուս կողմից էլ իրենց անգործությունը արդարացնել նրանով, թե այդպիսով խուսափում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ստեղծելուց։ Ըստ այդմ, ցանկացած քայլի դեպքում իշխանությունները ցանկանում են նոր պատերազմի սպառնալիքով հանրության «վախը բռնել»։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը ցանկանում է նոր ագրեսիա ձեռնարկել, ապա միշտ էլ դրա համար պատճառ կգտնի։

Ավելին, պաշտոնական Բաքուն եթե տեսնում է, որ Հայաստանում պայքարի ջահը չի վառվում, ավելի է լկտիանում ու նոր պահանջներ է ներկայացնում։ Իսկ պայքարի ծավալման տեսանկյունից նախ՝ ՀՀ իշխանություններն ընդհանրապես ընդունակ չեն հանրությանը որևէ գաղափարի շուրջ համախմբելու, երկրորդն էլ՝ նրանց մոտ միայն ազգայինի դեմ պայքարելը, հասարակության շրջանում բաժանարար գծեր տանելը, մարդկանց թշնամացնելն ու բարիկադներ կառուցելն է լավ ստացվում։ Մյուս կողմից էլ իշխող ուժի ներկայացուցիչները հասկանում են, թե ինչ տեղի կունենա, երբ հանրությունը համակվի պայքարի բոցով։ Փողոց դուրս եկած մարդիկ ՀՀ անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի պահանջներին դիմադրելու հարցով հստակ պահանջներ կդնեն իշխանությունների առաջ՝ նրանց քշելով ելման դիրքեր, «դեռ մի բան էլ ավելի», այսինքն՝ հասնել շուտափույթ իշխանափոխության։ Իսկ այս իշխանություններին ամենից շատ մի հարց է հետաքրքրում՝ որքան հնարավոր է՝ երկարաձգել սեփական իշխանությունը՝ թեկուզ մեր պետականության հաշվին կամ կենսական զիջումների գնով։

Դրա արդյունքում է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից, ասենք, այսպիսի հայտարարություններ են հնչում՝ «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»։ Իսկ Փաշինյանը փաստացի արդարացնում է ադրբեջանական ագրեսիվ նկրտումները Արցախի նկատմամբ՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Միայն սեփական աթոռը պահելու շահով է պայմանավորված նաև այն իրողությունը, որ, չնայած արտաքին սպառնալիքների ահագնացմանը, չնայած ներկա կատաստրոֆիկ վիճակին, Փաշինյանն ու իր «թիմը» միայն իրենց նեղ անձնական ու քաղաքական հարցերով են զբաղված։ Հայաստանն ու Արցախը հասցրել են կործանման եզրին, ելքեր գտնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում, փոխարենը ներքաղաքական խաղեր են տալիս: Օրինակ՝ նորից ճնշումներ են սկսել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։

Հետապնդումների թիրախ են դարձել ՀՅԴականները, մյուս կողմից էլ՝ վերստին բարձրացվել է ընդդիմադիր 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, հետո իբր «փոշմանել» են ու ընտրողներին մեծ լավություն են արել (դասական շոու), և այլն։ Ի՞նչ է սա նշանակում: Շատ փորձագետների համոզմամբ՝ ճղճիմությունից, քինախնդրությունից և մանրախնդրությունից զատ կան խորքային պատճառներ. ի մասնավորի, շատերի կարծիքով, երկու հարց են լուծում Նիկոլն ու իր «թիմը». նախ՝ փորձում են ամրապնդել իրենց աթոռները, մյուս կողմից՝ ռևերանս են անում Ադրբեջանին, քանի որ Ալիևը պարբերաբար հայաստանյան ընդդիմությանը թիրախավորում է՝ նրանց ռևանշիստներ հայտարարելով։ Չնայած, եթե անկեղծ լինենք, այլևս զարմանալու բան էլ չկա. Փաշինյանը թքած ունի Հայաստանի վրա էլ, առավել ևս՝ Արցախի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ, բոլորի վրա էլ, միայն թե սեփական աթոռը պինդ գրկի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին