Արեւելյան Ադրբեջանից արտահանումը կազմել է Իրանից Հայաստան արտահանման ընդհանուր ծավալի 40 տոկոսը

Տնտեսություն

Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգից արտահանումը մարտի 21-ից դեկտեմբերի 21-ը կազմել է դեպի Հայաստան Իրանի արտահանման ընդհանուր ծավալի 40 տոկոսը, հաղորդում է Mehr-ը:

Այս ժամանակահատվածում Իրանից Հայաստան արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 304 մլն դոլար, որից 125 մլն դոլարը ուղարկվել է Արեւելյան Ադրբեջանից։

«Այս ժամանակահատվածում նահանգի՝ դեպի Հայաստան արտահանման տոննաժը հասել է 702 000 տոննայի»,-հայտնել է նահանգի արդյունաբերության, հանքարդյունաբերության եւ առեւտրի կազմակերպության ղեկավարը:

Այդ ընթացքում հիմնականում արտահանվել են բիտում, մետաղական հանքային արտադրանք, քիմիական արտադրանք, մրգեր, բանջարեղեն, չորամրգեր եւ ընկույզ։  

Նահանգի արդյունաբերության, հանքարդյունաբերության եւ առեւտրի կազմակերպության նախկին ղեկավար Հաբիբ Ամինզադեի խոսքով՝ Արեւելյան Ադրբեջանը նաեւ Իրանի նահանգների շրջանում ունի օգտակար հանածոների պաշարների ամենամեծ մասնաբաժիններից մեկը:

«Արեւելյան Ադրբեջանի հանքային պաշարները կազմում են 8,5 մլրդ տոննա։ Այստեղ արդյունահանվում է երկրում հայտնաբերված 57 տեսակի օգտակար հանածոներից 31-ը։ Սարաբում, Կալեյբարում եւ Ազարշարում (գավառական գավառներ) կան 13 պղնձի հանք, ութ ոսկու հանք, յոթ երկաթի հանք եւ երեք նեֆելինային հանք»,-ասել է նա։

Նահանգում հայտնաբերված 735 հանքավայր կա, որոնցից 400-ը գործող հանքեր են, որոնցում աշխատում է 12 612 մարդ։ Արեւելյան Ադրբեջանը զբաղեցնում է երկրորդ տեղը երկրում զբաղվածության ամենաբարձր մակարդակով, նշում են ԶԼՄ-ները:

Հատկանշական է, որ Արեւելյան Ադրբեջանում տեղակայված են պողպատի արտադրության 30 ձեռնարկություններ, իսկ պողպատի տարեկան արտահանումը կազմում է ավելի քան  100 մլն դոլար: Այն տարեկան արտադրում է 5,5 մլն տոննա պողպատ եւ զբաղեցնում Է Իրանի պողպատի արտադրության ընդհանուր ծավալի 24 տոկոսը։

Սունգունի պղնձի հանքավայրը գտնվում է Արեւելյան Ադրբեջանի Վարզական գավառում՝ Ահար գավառական քաղաքից 75 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Այն այդ շրջանի կարեւորագույն երկրաբանական եւ արդյունաբերական առանձնահատկությունն է եւ Իրանի խոշորագույն բաց պղնձի հանքավայրը, հաղորդում Է Financial Tribune-ը:

Թավրիզ քաղաքը՝ Արեւելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաքը, Իրանում շոկոլադի եւ թխվածքաբլիթների արտադրության կենտրոնն է։ Իրանական թխվածքաբլիթների եւ շոկոլադի մոտ կեսը պատրաստվում է այս հյուսիսարեւելյան քաղաքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում