Ես չգիտեմ, որքան ու ոնց ենք դիմակայելու, բայց վստահ եմ՝ Ալիեւի երազանքը չի իրագործվելու․ ԱՀ պատգամավորը տոտալ շրջափակմանը դիմակայելու մասին

Հանդիպում

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Թե ինչպես է հանգուցվածելու ստեղծված իրավիճակը դժվարանում է կանխատեսել ԱՀ ԱԺ պատգամավոր, մերօրյա անմահացած հերոսի՝ ԱՐՏՅՈՄ ԱՎԱԳՅԱՆԻ հայրիկը՝ ԱՐԵԳ ԱՎԱԳՅԱՆԸ, փոխարենը վստահեցնում է․

-Ժողովրդի կամքը անկորտրում է, չկա ընկճվածություն, դիմանալու ենք ինչքան որ անհրաժեշտ եղավ, բայց ծնկի չենք գալու Ալիեւի ու նրա վարչախմբի առաջ։

-Պարոն Ավագյան, հասարակական-քաղաքական շրջանակներում հնչում են տեսակետներ, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել բացառապես ուժի միջոցով։ Դուք նման սցենարի խաղարկում հնարավոր համարո՞ւմ եք։

-Տվյալ իրավիճակում՝ ոչ, ազգին հոգեբանորեն այն վիճակի են հասցրել, որ պատերազմի առայժմ պատրաստ չենք, թեեւ ոչ մի սցենար չի բացառվում։ Համենայնդեպս, առկա իրավիճակում ակնկալում ենք ռուս խաղաղապահների եւ միջազգային հանրության ակտիվ բանակցությունների միջոցով միջանցքի բացումը։ Թե ինչ զարգացումներ կարող են ընթանալ յուրաքանչյուր րոպե հետո՝ դժվար է կանխատեսել։

-Պարոն Ավագյան, լավ, որքա՞ն կդիմակայի արցախցին օր-օրի ահագնացող հումանիտար մարտահրավերներին։

-Ես չգիտեմ, որքան ու ոնց ենք դիմակայելու, բայց վստահ եմ՝ Ալիեւի երազանքը չի իրագործվելու, հումանիտար աղետով չի հաջողվելու եւ ոչ մի արցախցու մեջք կոտրել, արցախցուն խեղճացնելը անհնար է։ Ցանկացած արցախցի տարիներ շարունակ սեփական մաշկի վրա զգացել է ե՛ւ  պատերազմի ե՛ւ ցանկացած աղետի հետեւանքները, բայց ինչպես տեսնում եք դեռ կանք ու լինելու ենք։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում