Ռոնալդուն` «Ռեալ»-«Բարսելոնա» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի մասին
Սպորտ«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել իր նախկին ակումբին՝ Մադրիդի «Ռեալին» «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։
«Հաջողություն եմ մաղթում մեր «Ռեալին»՝ կիրակի կայանալիք եզրափակիչ խաղում։ Միշտ հաճելի է տեսնել նախկին թիմակիցներին ու ընկերներին»,- ասել է Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներն անցկացվում են Սաուդյան Արաբիայում։ Ռոնալդուն, ով 2009-ից 2018 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», 2022 թվականի դեկտեմբերի վերջից հանդես է գալիս տեղի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբում։

