Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության որոշումը ոչ մի կապ չունի Բաքվի ուլտիմատումների հետ՝ մինչ նրա նշանակումը Բաքուն հայտարարել էր այդ որոշման իր համար անընդունելիության մասին, սակայն դա չազդեց ԱՀ իշխանությունների որոշման վրա․ մանրամասներ.Infoport.am

Մամուլի տեսություն

Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության որոշումը ոչ մի կապ չունի Բաքվի ուլտիմատումների հետ՝ մինչ նրա նշանակումը Բաքուն հայտարարել էր այդ որոշման իր համար անընդունելիության մասին, սակայն դա չազդեց ԱՀ իշխանությունների որոշման․ մանրամասներ

Որոշակի պարզություն է նշմարվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության որոշման պատճառների շուրջ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան աղբյուրները, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության որոշումը որևէ կապ չունի Ադրբեջանի նրա անձի նկատմամբ առաջ քաշած ուլտիմատումների հետ, քանզի դեռ նրա պետնախարար նշանակման մասին լուրերի շրջանառումից ի վեր Բաքուն խոսել է նրա անձի անընդունելիության մասին, սակայն դա որևէ կերպ չի անդրադարձել Արցախի իշխանությունների նրան պետնախարար նշանակելու որոշման վրա։

Ավելին, Վարդանյանը իր նշանակման առաջին իսկ օրերից է դրսևորել պետական կառավարման ոլորտում տարակուսելի վարքագիծ, սակայն ԱՀ իշխանությունները ամեն ինչ արել են իրավիճակը հարթելու համար նաև այն պատճառով, որ տպավորություն չստեղծվեր, թե Բաքվի հոխորտանքներին է տուրք տրվում։ Ըստ աղբյուրի իրավիճակը կշարունակվեր մնալ այդպիսին, եթե Վարդանյանի կառավարման մեթոդները տարակուսանք չսկսեին առաջացնել ոչ միայն իր իսկ ղեկավարած կառավարության, հանրային-քաղաքական շրջանակների մոտ, այլև Անվտանգության խորհրդի անդամների շրջանում։

«Նրա ամեն նոր անկանխատեսելի լայվից հետո, Արցախում և Արցախի շուրջ մի նոր խնդիր էր առաջանում, նա գրեթե ոչ մեկի հետ չէր քննարկում իր ասելիքը ու անելիքը, խորհուրդներ չէր լսում, բայց քայլերն էլ նորանոր խնդիրներ էին ստեղծում երկրի համար։ Բանը հասավ նրան, որ լայվերից մեկից հետո առանց անուն նշելու շատ կոշտ գրառում արեց Արցախի գլխավոր դատախազը, որը միշտ աչքի է ընկել իր զսպվածության ու ապաքաղաքական կեցվածքով։ Հաջորդը ահազանգը հնչեցվեց Անվտանգության խորհրդի անդամների կողմից։ Նրանք այդ հարցի շուրջ խոսակցություն ունեցան նախ հենց Վարդանյանի հետ, ապա հասկանալով դրա ապարդյունությունը, նախագահ Հարությունյանի հետ։ Բայց դա էլ արդյունքներ չտվեց, նա իր գործելավոճում մնաց անդրդվելի»,- անկեղծացավ մեր աղբյուրը։

Ըստ նրա, հենց դրանից հետո Անվտանգության խորհրդի անդամները դիմել են նախագահ Հարությունյանին՝ առաջարկելով պաշտոնանկ անել Վարդանյանին։ Սակայն պարզվել է, որ Վերջինս բնավ տրամադրված չէ ենթարկվելու վերադասի որոշումներին և պատրաստվում է հակազդել դրան։

«Այդ ժամանակ հենց պարզվեց, որ Վարդանյանը այս ընթացքում սերտ համագործակցել է հայաստանյան-արցախյան որոշ քաղաքական (հիմնականում նախկին), գործարար շրջանակների հետ, իր շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու և Արցախում ներկայիս իշխանությանը հակազդելու նպատակով»,- փակագծերը բացեց մեր զրուցակիցը։

Սակայն ըստ նրա, քաղաքական այդ ինտրիգները չէին հիմնական հիասթափության պատճառը այլ այն, որ Վարդանյանը Արցախ էր եկել և ընկալվել էր, որպես փորձառու կառավարիչ և իր ելույթներում ու լայվերում էլ իրենց դիրքավորում էր հենց այդպես։ «Բայց ինչ ցույց տվեց փորձը, պարզվեց, որ նա տապալեց գործադիրի աշխատանքը, այս ողջ ժամանակը գնաց միայն անիմաստ պաշտոնափոխությունների վրա, որի արդյունքը մենք այդպես էլ չտեսանք, եղած խնդիրները ոչ միայն չլուծվեցին այլ խորացան։ Չնայած նրան, որ նա իր ելույթներում առիթ չէր բաց թողնում քննադատելու նախկին եղելությունը, բայց իր գալուստով էլ ոչինչ չփոխվեց։

Ընդհակառակը նորանոր խնդիրներ առաջ եկան, որոնք նույնպես չլուծվեցին, միայն արցախցու տոկունության ու արիության մասին բաժակաճառեր, բայց հեշտ է խոսալ նյարդային ու ֆիզիկական հյուծվածության հասցված մարդկանց տոկունության մասին, փոխարենը ոչինչ չառաջարկելով, ոչ մի ծրագիր, ոչ մի ելք, որ մի հույս, տապալելով հակաճգնաժամային կառավարման բոլոր հնարավոր ոլորտները։ Անվերջ դիմանալու ու դիմագրավելու անիմաստ բաժակաճառեռ, իսկ եթե իր երեխան այսօր սովի ու ցրտի մատնված լիներ, արդյոք էլի համբերության կոչեր կհնչեին։ Ի վերջո էդ մասշտաբի պաշտոնյան սրա հետևանքներն էլ պետք է տեսնի չէ, ծայրահեղ հուսահատության հասցված ժողովուրդը ճանապարհը բացվելուն պես բռնելու է արտագաղթի ճանապարհը ու ստացվելու է որ դատարկ հայրենասիրական բաժակաճառերով ու դրա ֆոնին ծայրահեղ անգործությամբ մենք ինքներս ենք իրագործելու Բաքվի պլանները՝ սա է հայրենասիրությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին