Հունվարի 1-ից 300 մանկավարժ և մոտ 400 այլ աշխատակից մնացել է առանց աշխատանքի․ԱՀ Քաշաթաղի շրջանի ԿԳՄՍ բաժնի վարիչ

Հանդիպում

Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված, իսկ հունվարի 1-ից պաշտոնապես գործազուրկ դարձած ուսուցիչների հետագա ճակատագրի եւ առկա մարտահրավերների մասին զրուցել ենք ԱՀ Քաշաթաղի շրջանի ԿԳՄՍ բաժնի վարիչ ՎԱՐԴՈՒՇ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ, ով փաստեց վերը նշվածը մանրամասնելով․

-ԱՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն ս/թ հունվարի մեկից լուծարվել է Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական և 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն, դպրոցները ֆինանսատնտեսական հարցերով զբաղվող մեկ ՊՈԱԿ և մեկ մարզադպրոց։ Լուծարված կազմակերպություններ ավելի քան 300 մանկավարժ և մոտ 400 այլ աշխատակից մնացել է առանց աշխատանքի։ Լուծարման մասին որոշումները որոշ ժամկետով երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու խնդրանքով կազմակերպությունների տնօրենները դիմել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին և ԱՀ իշխանության մարմիններին։ Այս պահին որևէ պատասխան չի ստացվել։ Հունվարի 1-ից աշխատողները փաստացի ազատված են աշխատանքից։

Անդրադառնալով նրանց հետագա ճակատագրին եւ հնարավոր նոր աշխատատեղերով ապահովվելուն միտված քայլերին մեր զրուցակիցը ընդգծում է․

-ՀՀ-ում տեղահանված մանկավարժներին համապատասխան աշխատանքով ապահովվելու համար միջոցներ ձեռնարկելու համար 2022 թ դեկտեմբերի 24ին դիմել եմ ԱՀ ԿԳՄՍ նախարարին՝ ՀՀ ԿԳՄՍ։ նախարարություն միջնորդություն ներկայացնելու խնդրանքով։ Առայժմ որևէ պատասխան չեմ ստացել։

Մանկավարժների համապատասխան աշխատանքով ապահովելու նպատակով ԱՀ օպերատիվ շտաբի պետ Մ.Վիրաբյանի հետ հարցի մանրամասն քննարկումից հետո կապ եմ հաստատել ՀՀ մարզերի և ք. Երևանի հանրակրթության վարչությունների պետերի մեծ մասի հետ։ Նախատեսվել են հանդիպումներ, որոնց ընթացքում կփորձենք գտնել ելքեր տեղահանված մանկավարժներին աշխատանքով ապահովելու համար։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում