Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է դատի տալ Մխիթարյանին
ՍպորտԱդրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է Հենրիխ Մխիթարյանի դեմ բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս մասին հայտնում է Report.az-ը։ Պատճառը «Ինտերի» Where are you from հաղորդաշարն է, որի ժամանակ Մխիթարյանը նկարել և ցույց է տվել Հայաստանի քարտեզի ուրվագծերը, որտեղ Լեռնային Ղարաբաղը պատկերված է եղել որպես Հայաստանի մի մաս։

