Հավաքիր իրերդ և վազիր «Չելսի». Կանչելսկիսը` Զախարյանին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին հորդորել է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
«Ես չգիտեմ, թե արդյոք Զախարյանը կտեղափոխվի «Չելսի» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց պետք է արագ տեմպերով գնալ այնտեղ: Հավաքիր իրերդ և վազիր, ինչպես «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում։ «Դինամոն» լավ ակումբ է, բայց ինչպե՞ս կարելի է համեմատել «Չելսիի» հետ: Սա հիանալի թիմ է, ուստի Զախարյանն անպայման պետք է գնա այնտեղ»,- Անդրեյ Կանչելսկիսի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

