«Հրապարակ». Արցախի նախագահտ Ռուբեն Վարդանյանին ազատելով՝ փորձում է շահել Փաշինյանի սիրտը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին Արցախի ներքաղաքական զարգացումները դրամատիկ ընթացք ստացան, խոսվում էր պետնախարարի, նախագահի հրաժարականի մասին, սակայն երեկ ազատվեց ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ինչը եւս տեղավորվում է Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերությունների տիրույթում եւ դրա հետեւանքն է։ ԱՀ նախագահը փորձում է իր հավատարմությունը հայտնել Փաշինյանին եւ վստահեցնել, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկում է։

Բանն այն է, որ Աշոտ Հակոբջանյանը Վարդանյանի մտերիմն է։ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը Վարդանյանի խորհրդական, գործարար Արման Հակոբջանյանի հորեղբորորդին է։ Ու չնայած Արցախի քաղաքական շրջանակները կանխել են Վարդանյանի հրաժարականը, որը, ըստ լուրերի, պարտադրվել էր Հայաստանից, սակայն այս պաշտոնանկությամբ Արայիկ Հարությունյանը փորձում է շահել Փաշինյանի սիրտը եւ հավաստիացնել, որ Վարդանյանը կզրկվի մյուս լծակներից եւս, եթե լոյալություն չդրսեւորի ՀՀ իշխանությունների հանդեպ։ Իսկ ԱԱԾ նորանշանակ տնօրենը Հարությունյանի ամենամտերիմ ընկերներից մեկն է՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը (մականունը՝ Չոլկա), որին երկու շաբաթ առաջ Վիտալի Բալասանյանի փոխարեն ԱԽ քարտուղար էր նշանակել։

Մինչ այդ Մելքումյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Իսկ Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել Սամվել Շահրամանյանը, ում արցախցիները որպես պետականամետ գործիչ են բնութագրում։ Նա 2018-20 թթ․ եղել է ԱԱԾ տնօրեն ու, ասում են, չի կատարել հեղափոխական իշխանությունների կամայական հրամանները՝ գերադասելով ներքին կայունության պահպանումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին