«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ա­ռա­վել քան զար­մա­նա­լի բա­ներ են կա­տար­վում կա­պի­տու­լյան­տի հո­գում, ե­թե ի­հար­կե այդ ճի­վաղն ընդ­հան­րա­պես հո­գի ու­նի: Նա ա­ռանձ­նա­հա­տուկ ա­տե­լու­թյուն է տա­ծում պատ­գա­մա­վոր ԱՆ­ՆԱ ՄԿՐՏՉՅԱ­ՆԻ նկատ­մամբ: Ժա­մա­նա­կին Ա­ԱԾ-ին էր քսի տվել, որ քրգործ հա­րու­ցեն և հար­ցաքն­նու­թյուն­նե­րի կան­չեն այն հան­գա­ման­քի շուրջ, թե ար­դյոք մեկ օր­վա տար­բե­րու­թյամբ սխալ չէ գրված Ան­նա Մկրտչյա­նի ծննդյանն օ­րը: Հի­մա էլ ՆԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նը ստանձ­նած Վա­հիկ Ղա­զա­րյա­նի «դե­բյուտը» ե­ղավ այն, որ բարձ­րաս­տի­ճան ոս­տի­կան­ներ ու­ղար­կեց Ան­նա Մկրտչյա­նի ավ­տո­մե­քե­նան տու­գա­նա­յին հրա­պա­րակ տա­նե­լու` գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նի շա­րա­սյա­նը «սիգ­նալ» տա­լու հա­մար: Զար­մա­նա­լի է, հա­զա­րա­վոր մար­դիկ ավ­տո­մե­քե­նա­յի ազ­դան­շա­նով «սյու­նյաց ող­ջույն» են հղում կա­պի­տու­լյան­տին, է՛լ ա­վե­լի շա­տե­րը դա ա­նում են սոց­ցան­ցե­րում լրիվ բաց տեքս­տով, բայց կա­պի­տու­լյան­տը նեղ­վեց հատ­կա­պես Ան­նա Մկրտչյա­նի «սիգ­նա­լից»... Իսկ պատ­մու­թյան շա­րու­նա­կու­թյու­նը ոչ մի­այն զար­մա­նա­լի է, այ­լև փսխե­լու աս­տի­ճա­նի նող­կա­լի` մե­քե­նան տու­գա­նա­յին հրա­պա­րակ տա­նելն ար­դա­րաց­նե­լու հա­մար ՔԿ-ն բա­ցար­ձակ սուտ հո­րի­նեց, իբր այդ մե­քե­նա­յով վրա­երթ և փա­խուստ է ե­ղել: Այդ կեղ­ծիքն էլ քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րին հասց­նե­լը հանձ­նա­րար­վեց ՔԿ խոս­նակ, նախ­կին գլխա­վոր դա­տա­խազ, դհոլ­չի Ար­թուր Դավ­թյա­նից «սդա­չի» մնա­ցած կեր­պա­րան­քին (կար­ծեմ, դրա ա­նու­նը Գոռ էր): Լավ, ձեր մո­գո­նած ստե­րը ո­րև­է սահ­ման չու­նե՞ն, թե՞ Նի­կո­լի մանկ­լա­վիկ­նե­րին թվում է, որ ի­րենց ստրկա­տե­րը հա­վերժ է... Յա՛խք:

Ոչ պա­կաս զար­մա­նա­լի պատ­մու­թյուն է ե­ղել ԱՐ­ՏԱԿ Ա­ՎԵ­ՏՅԱ­ՆԻ հետ, ով մոտ 20 տա­րի է՝ Գեր­մա­նի­ա­յում է ապ­րում: Ան­ցյալ տա­րի, երբ ար­ձա­կուրդ­նե­րին ե­կել էր Հա­յաս­տան, օ­դա­նա­վա­կա­յա­նում բռնել է­ին ու «ծանր վի­րա­վո­րան­քի» հոդ­վա­ծով գործ հա­րու­ցել: Մի քա­նի ա­միս տև­եց, մին­չև գոր­ծը փա­կե­ցին, կա­րո­ղա­ցավ վե­րա­դառ­նալ իր գոր­ծե­րին: Այս պա­հին էլ Հա­յաս­տա­նում է և հի­մա է­լի են ոս­տի­կա­նու­թյուն կան­չել, այս ան­գամ՝ այս նկա­րը որ­պես cover pic դնե­լու հա­մար: Կադ­րը «Բա­նա­նի­ցա» շար­քի՝ «Դա­վա­ճա­նի տե­ղը կա­խա­ղա­նում է» մուլ­տից է: Զար­մա­նա­լի է, սրանք ար­դեն ա­պա­ցուց­ված փա՞ստ են հա­մա­րում, որ Նի­կո­լը դա­վա­ճան է, հա­մա­ձա՞յն չեն, որ դա­վա­ճա­նի տե­ղը կա­խա­ղանն է, թե՞ դա­վա­ճա­նու­թյու­նը սրանց հա­մար խրա­խու­սե­լի, պար­գև­ատ­րե­լու ար­ժա­նի ա­րարք է, որ ըն­կել են այդ տղա­յի հե­տև­ից... Ու գործ թխող այդ­պի­սի վայ-ոս­տի­կան­նե­րի զա­վակ­նե­րը պի­տի ա­սեն` հայ­րի­կը գոր­ծի՞ է գնա­ցել: Չէ, մեր երկ­րում ա­մեն ինչ թարս է դար­ձել և թարս էլ կմնա, մին­չև ազ­գո­վի չա­զատ­վենք կա­պի­տու­լյան­տից:

Սա­կայն հի­մա մեկ ու­րիշ զար­մա­նա­լի լուր` կա­պի­տու­լյան­տը չի գնա­լու Դա­վո­սի տնտե­սա­կան ֆո­րում: Մի­գու­ցե վա­խե­նում է, մի­գու­ցե վեր­նա­խա­վե­րի այդ ա­կում­բում նրան հա­մա­րել են չա­փա­զանց «խուր­դա», բայց փաստ է, որ ա­հա­գին բյու­ջե­տա­յին մի­ջոց­ներ կտնտես­վեն... Իսկ Դա­վո­սի շուրջ զար­մա­նա­լի սկան­դալ­ներ են պտտվում լրատ­վա­մի­ջոց­նե­րում և բլոգ­նե­րում: Մեկն այն է, որ Դա­վո­սի ֆո­րու­մի հիմ­նա­դիր ԿԼԱ­ՈՒՍ ՇՎԱԲՆ ար­գե­լել է պատ­վաստ­ված օ­դա­չու­նե­րին տե­ղա­փո­խել ֆո­րու­մի է­լի­տար մաս­նա­կից­նե­րին, պայ­մա­նա­վո­րե­լով դա անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րով: Հա­մե­նայն­դեպս, Ա­մե­րի­կյան Freedom Flyers` պատ­վաս­տում­նե­րի դեմ հան­դես ե­կող օ­դա­չու­նե­րի խմբի ղե­կա­վար Ջոշ Յո­դե­րը հայտ­նել է, որ հար­ցում­ներ է ստա­նում Դա­վո­սի վեր­նա­խա­վից, ո­րը հե­տաքրքր­ված է չպատ­վաստ­ված օ­դա­չու­նե­րի աշ­խա­տան­քի ըն­դու­նե­լով ի­րենց ճամ­փոր­դու­թյուն­նե­րի հա­մար: Ե­թե դա ճշմար­տու­թյուն է, ա­պա ստաց­վում է, որ Քո­վիդ 19-ի դեմ զանգ­վա­ծա­յին պատ­վաս­տում­նե­րը հրե­շա­վոր ո­ճիր է: Իսկ մյուս սկան­դալն այն է, որ Շվա­բին վե­րագր­վում է կոչ` ա­պաք­րե­ա­կա­նաց­նել ման­կապղ­ծու­թյու­նը... Կարճ ա­սած, ե­րա­նի գժե­րին, որ էլ չեն գժվի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան