Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել և ամեն ինչ անում եմ յուրաքանչյուր խաղից հաճույք ստանալու համար. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Սուպերգավաթի «Միլանի» հետ հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ խոսել է սպասվող խաղի մասին։

- Մենք լավագույնս պատրաստվել ենք վաղվա հանդիպմանը։ Նույն կերպ պատրաստվեցինք «Նապոլիի» ու «Բարսելոնայի» հետ հանդիպումներին։ Մենք գիտենք, որ ուժեղ թիմի դեմ ենք խաղում, բայց նույնքան ուժեղ նաև մենք:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մարզավիճակը։ 

-Եթե ես խաղում եմ, նշանակում է, որ լավ մարզավիճակում եմ և կարող եմ օգնել թիմին: Ես 33 տարեկան եմ, դեռ պատրաստ եմ խաղալ որքան հնարավոր է երկար։ Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել և ամեն ինչ անում եմ յուրաքանչյուր խաղից հաճույք ստանալու համար:

-Գո՞հ եք «Ինտեր» տեղափոխվելու որոշումից:

-Ես չեմ զղջացել դրա համար։ Մի քանի տարի խաղացել եմ «Ռոմայում», բայց հիմա «Ինտերում» եմ և մտածում եմ այստեղ ինչ-որ բան հաղթելու մասին։

-Ինչպե՞ս եք պատրաստվում հանդիպմանը և ի՞նչ կարծիք ունեք խաղից դուրսը որոշող կիսաավտոմատ համարկարգի մասին:

-Նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ամեն ինչ կանենք լավ պատրաստվելու համար։ Ինչ վերաբերում է խաղից դուրսը որոշող համակարգին, ապա մեզ դա չի հետաքրքրում: Մենք պետք է մեր խաղը խաղանք, մնացածը մեզնից կախված չէ։

-Դուք շատ եք բարձր մակարդակի հանդիպումներ անցկացրել, ինչպե՞ս են դրանք տարբերվում։ 

-Ես շատ եզրափակիչներում եմ խաղացել, բայց առաջին անգամ եմ խաղալու «Միլանի» դեմ։ Այլ հանդիպում է լինելու: Կարող եմ ասել, որ նման հանդիպումները խաղում են սառնասրտությամբ ու մեծ ուշադրությամբ, սխալներ թույլ տալ չի կարելի։ Պետք է կենտրոնացած մնաս և խաղաս քո խաղը:

-Դուք հաղթել եք Սուպերգավաթը բոլոր երկրներում, որտեղ խաղացել եք։ Դուք թալիսմա՞ն եք․․․

-Ես 4 սուպերգավաթ եմ նվաճել, հուսով եմ հինգերորդը հաղթեմ «Ինտերի» հետ, դա շատ կարևոր է ինձ համար, իմ կարիերայի և ակումբի համար։

-Ի՞նչ տեղի ունեցավ վերջին դերբիում։

-«Միլանի» հետ վերջին հանդիպումը այնքան էլ լավ չէր: Մենք վատ սկսեցինք մրցաշրջանը, որոշ դժվարություններ եղան։ Այս հանդիպումից հետո մենք հաղթեցինք այնպիսի կարևոր թիմերի, ինչպիսիք են «Բարսելոնան» և «Նապոլին»:

-«Ինտերը» ֆավորի՞տ է։ 

-Վաղը ֆավորիտ չի լինելու։ Մենք պետք է խաղանք մեր խաղը։ Եթե մենք մեր լավագույն խաղը ցուցադրենք, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ։

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Միլան» հանդիպումը կկայանա հունվարի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Աղբյուր  ArmSport.am
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի