ՔՊ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԲԱՑԱՀԱՅՏ Է ԹՐՔԱՆՈՒՄ

Վերլուծություն

Հան­րու­թյունն ա­լե­կոծ­ված է, սոց­ցան­ցե­րում հա­մա­տա­րած հի­շում են Ար­սե­նյան Գու­գո­յին ա­մե­նա­ըն­տիր հի­շոց­նե­րով: Եվ տե­ղին են հի­շում, քան­զի ՔՊ-ական այդ օ­լի­գարխ պատ­գա­մա­վո­րը ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս հայ­տա­րա­րեց, թե ՀՀ ան­կա­խա­ցու­մից ի­ վեր չկա գեթ մեկ դեպք, որ Թուր­քի­ան սպառ­նա­լիք լի­նի Հա­յաս­տա­նի հա­մար: Իսկ այս ռու­սա­կան ռազ­մա­բա­զան սպառ­նա­լիք է Թուր­քի­ա­յի անվ­տան­գու­թյա­նը, և ե­թե այն չլի­նի, ա­պա Թուր­քի­ա­յի հետ կլի­նենք պար­զա­պես հա­րև­ան­ներ...

ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ` ԷՐ­ՄԵ­ՆԻՍ­ՏԱ­ՆԻ ՎԻ­ԼԱ­ՅԵԹ

Ան­շուշտ, չենք զբաղ­վի ժա­մա­վա­ճա­ռու­թյամբ` ա­պա­ցու­ցե­լու, որ մա­ծու­նը սև չէ: Պար­զա­պես չենք զար­մա­նա, ե­թե մի օր էլ հայ­տա­րա­րի, որ Հա­յոց բա­նա­կը սպառ­նա­լիք է Թուր­քի­ա­յի անվ­տան­գու­թյա­նը, և այն պետք է ցրել: Պարզ է նա­և, թե ինչ­պես է Նի­կո­լը նրան մո­տի­վաց­րել այդ­պես բա­ցա­հայտ և ցի­նիկ թրքա­նալ բո­լո­րի աչ­քի ա­ռաջ` չէ՞ որ Գու­գոն ու­զում է, որ հան­ցա­գոր­ծու­թյան մեջ մե­ղադր­վող իր որ­դին «գժա­կա­նով» պլստա քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից...

Պար­զա­պես Նի­կո­լը մտնում է Հա­յաս­տա­նը թուր­քե­րին հանձ­նե­լու եզ­րա­փա­կիչ փուլ: Զրո պաշտ­պա­նու­թյուն, զրո անվ­տան­գու­թյուն, ամ­րո­ցը պաշտ­պա­նե­լու փո­խա­րեն բաց­վում է դար­պա­սը: Եվ ինչ­պես 1920-ին, երբ թրքա­բոլ­շև­իկ­նե­րը քա­րո­զում է­ին, թե քե­մա­լա­կան թուր­քե­րը բա­րա­կիրթ թուր­քեր են և գա­լիս են հայ ռա­մի­կին կե­ղե­քու­մից ա­զա­տագ­րե­լու, այս 21-րդ դա­րի թրքա­բոլ­շև­իկ­նե­րը քա­րո­զում են, որ ժա­մա­նա­կա­կից Թուր­քի­ա­յից ոչ մի վտանգ չկա, այն քա­ղա­քա­կիրթ հա­րև­ան է:

Նաի­րա Զոհ­րա­բյա­նը մեջ­բե­րում է Գու­գո­յի բար­բա­ջան­քի մեկ այլ հատ­ված. «Արցա­խի հար­ցը լուծ­վել է ռազ­մա­կան ճա­նա­պար­հով. մնա­ցա­ծը տեխ­նի­կա­կան պրո­ցես է: Ի­հար­կե՛, ար­ցախ­ցի­նե­րը կա­րող են ապ­րել ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ. ի­հար­կե՛ կա­րող են: «Արցա­խի հայ­կա­կան բնակ­չու­թյու­նը չի կա­րող ապ­րել ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ» թե­զը Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քը պղտո­րե­լու նյութ է»: Եվ եզ­րա­կաց­նում. «Չա­փա­հաս յու­րա­քան­չյուր հա­յաս­տան­ցի ԴՆԹ հե­տա­զո­տու­թյուն պի­տի անց­նի՝ էս­պի­սի մտքե­րի գե­նե­տի­կան պար­զե­լու հա­մար»: ԴՆԹ հե­տա­զո­տու­թյան կա­րիք չկա, տի­կին Զոհ­րա­բյան, ան­զեն աչ­քով էլ ե­րև­ում է սրանց թուր­քա­կան գե­նե­տի­կան: Գու­գոն բա­ցա­հայ­տել է 2018-ի հե­ղաշր­ջման ստվե­րա­յին կազ­մա­կեր­պիչ­նե­րի ի­րա­կան նպա­տակ­նե­րը. Ան­նա­յի ախ­պեր ան­տա­ղանդ դե­րա­սան Հրա­չի­կին հա­ցի տեր դարձ­նե­լու հիմ­նա­կան նպա­տա­կը ե­ղել ու մնում է Հա­յաս­տա­նից ռու­սա­կան ներ­կա­յու­թյան չե­զո­քա­ցու­մը՝ հայ-թուրք-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի «կար­գա­վոր­ման» մի­ջո­ցով, ո­րը պետք է տե­ղի ու­նե­նա բա­ցա­ռա­պես ի հա­շիվ հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին շա­հե­րի:

Շատ է խոս­վում այն մա­սին, թե որն է լի­նե­լու Նի­կո­լի հա­ջորդ քայ­լը, ին­չու են սրանց պա­հում գա­հին: Գու­գոն, ըստ է­ու­թյան, լի­ո­վին բա­ցա­հայ­տել է հար­ցի պա­տաս­խա­նը. Նի­կո­լի հա­ջորդ թի­րա­խը լի­նե­լու է 102-րդ ռու­սա­կան ռազ­մա­բա­զան, ու ե­թե դրա դուրս­բե­րու­մը Հա­յաս­տա­նի հա­մար ար­ժե­նա ան­գամ մի ամ­բողջ պե­տա­կա­նու­թյուն և ցե­ղաս­պա­նու­թյուն, մի­և­նույնն է՝ դա տե­ղի է ու­նե­նա­լու, քան­զի իշ­խա­նու­թյան է մի այն­պի­սի վիժ­վածք, ո­րը ոչն­չի ա­ռաջ կանգ չի առ­նե­լու՝ ար­դա­րաց­նե­լու իր տե­րե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծրագ­րե­րը, չբախ­վե­լու հայ­կա­կան ար­դա­րա­դա­տու­թյան ան­զի­ջում բռունց­քին: Նա­և ձգտում են ի­րա­վա­կան և բա­րո­յա­կան «քննու­թյամբ» ա­պա­լե­գի­տի­մաց­նել Նե­մե­սի­սը և այդ գա­ղա­փարն էլ հնչեց­րին Քո­չա­րյան Ան­դո­նի շուր­թե­րով:

Իսկ Նի­կո­լի մյուս հան­ցա­կից­ներն ար­դեն «փորձ­նա­կան» վե­րա­կանգ­նում են թուր­քա­կան լծի ատ­րի­բուտ­նե­րը` խա­ղա­ղա­պահ­նե­րի տրանս­պոր­տը, ո­րով Գո­րի­սից Ար­ցախ վե­րա­դար­ձան 26 մա­նուկ­ներ, զննու­թյան են­թարկ­վեց ա­զե­րի «էկո­լոգ­լար­նե­րի» կող­մից:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵ­ՐԸ ՆՅԱՐ­ԴԱ­ՅԻՆ ԵՆ

Pidrner 

Իսկ ԱԺ-ում ՔՊ-ական­նե­րը հիս­թե­րի­ա­յի մեջ ըն­կան, թե ին­չու ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը ձեռն­պահ են քվե­ար­կում օ­րա­կար­գի հար­ցե­րը և չեն մաս­նակ­ցում դրանց քննարկ­մա­նը: Թվում է, թե ու­նե­նա­լով ձայ­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն` պի­տի որ չմտա­հոգ­վե­ին: Ճիշտ է, «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջա­նյա­նը դրանց պոր­տը տե­ղը դրեց, սա­կայն հար­ցը մնաց` ին­չո՞ւ են նյար­դա­յին: Պա­տաս­խա­նը թե­րևս տվեց քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը. «Արցա­խում իշ­խա­նու­թյուն «փախց­նե­լը» կար­ծես թե ձա­խող­վել է: Ռե­ժի­սոր­նե­րը թե­րագ­նա­հա­տել են Ար­ցա­խը, ո­չինչ՝ նման թե­րագ­նա­հա­տումն ա­ռա­ջին ան­գա­մը չէ: Ար­ցա­խում իշ­խա­նու­թյան հո­գե­բա­նու­թյան, ար­ցա­խյան հա­սա­րա­կու­թյան մա­սին դա­սա­խո­սու­թյուն չեմ կար­դա­լու՝ հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով»:

Նա­և զգաց­վում է կրկին ՍԵրժ Սարգ­սյա­նին թի­րա­խա­վո­րե­լու մի­տու­մը: Նի­կո­լա­կան­նե­րը հա­մա­ցան­ցում սկսե­ցին «ռո­բա­սեր­ժա­կան թա­լա­նը» սա­հուն փո­խա­րի­նել «սեր­ժա­ռու­բե­նա­կան թա­լան»-ով, իսկ տխրահռ­չակ Ան­դոն Քո­չա­րյա­նը, մո­ռա­նա­լով, որ ի­րենք են այ­սօր ՀՀ և ԱՀ անվ­տան­գու­թյան պա­տաս­խա­նա­տուն, չխո­սե­լով գե­րի­նե­րի մա­սին, չխո­սե­լով ՀՀ սահ­ման­ներն օ­կու­պաց­րած ադր­բե­ջա­նա­կան զին­ված խմբե­րի մա­սին, չխո­սե­լով այն մա­սին, թե ի­րենք ինչ քայ­լեր են ձեռ­նար­կում, որ­պես­զի բաց­վի Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող կյան­քի ճա­նա­պար­հը` խո­սում է նրա­նից, որ Սերժ Սարգ­սյա­նը լռում է, չի ար­տա­հայ­տում իր տե­սա­կե­տը: Է­լի ակն­հայտ մա­նի­պու­լյա­ցի­ա, ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ եր­րորդ նա­խա­գա­հը հա­մա­ռո­տա­կի պա­տաս­խա­նել է լրագ­րող­նե­րի հար­ցե­րին, ՀՀԿ ԳՄ-ն էլ տա­րա­ծել է պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն: ՀՀԿ ԵԿ փոխ­նա­խա­գահ Ա­շոտ Անդ­րե­ա­սյա­նի գնա­հատ­մամբ. «Նախ, նա­խա­գա­հը շատ պարզ ար­տա­հայտ­վել է ձեր վա­րած դա­վա­ճա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին և երկ­րորդ` ՀՀԿ-ն հա՛մ ձեր դա­վա­ճա­նա­կան կա­ռա­վա­րու­թյան, հա՛մ մնա­ցած դես­պա­նատ­նե­րի դի­մաց բո­ղո­քի ակ­ցի­ա­ներ է անց­կաց­րել ի ա­ջակ­ցու­թյուն Ար­ցա­խի: Նա­խա­գա­հը նույ­նիսկ այդ օ­րը խո­սեց և պարզ ա­սաց այն, ինչ կա: Դուք ձեր չե­ղած տե­ղով մե­ղադ­րում եք մի մար­դու, ով եր­կու Ար­ցա­խյան պա­տե­րազմ է հաղ­թել, ով մա­հի աչ­քե­րին նա­յել է մո­տի­կից և մնա­ցել է կանգ­նած:

Դուք, որ նա­խա­գա­հի հայ­րե­նա­սի­րու­թյան կե­սից ու­նե­նա­յիք մեր եր­կի­րը այ­սօր կծաղ­կեր: Չէ՛, դուք սրի­կա­ներ եք, հայ­րե­նա­վա­ճառ մա­նի­պու­լյա­տ­որ­ներ, ով­քեր ի­րենց մեղ­քը մնա­ցա­ծի վրա գցե­լու հա­մար պատ­րաստ են ա­մեն ին­չի: Քո­չա­րյան Ան­դո, Ար­սե­նյան Գու­գո, ձեր մա­սին ի՞նչ ա­սեմ, դուք թուր­քի շահ սպա­սար­կող, թուր­քին եղ­բայր հա­մա­րող մար­դիկ եք, ով­քեր ա­սում են, որ թուր­քը եր­բեք հա­յին վա­տու­թյուն չի ա­րել: Մի բան կա­սեմ՝ դուք Ա­զա­տի­չի կո­շի­կի կեղ­տը չար­ժեք, դուք ձեր մա­կար­դա­կի խա­ղե­րի մեջ մնա­ցեք, մինչ գա ձեր հա­տուց­ման և դա­վա­ճա­նու­թյան հա­մար պա­տաս­խան տա­լու սպաս­ված օ­րը»:

Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյանն էլ նկա­տում է. «Հա­յաս­տա­նում ՀԱՊԿ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը չե­ղար­կե­լուց հե­տո կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը Ե­րև­ա­նում ըն­դու­նե­լու է ՆԱ­ՏՕ֊ի ղե­կա­վա­րի ներ­կա­յա­ցուց­չին... Ե­թե Պու­տի­նի ստեղ­ծած ՀԱՊԿ-ից Նի­կոլ Ան­հո­ղը «վի­րա­վոր­ված» է ու չե­ղար­կում է Հա­յաս­տա­նում նա­խա­տես­ված զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, ա­պա հե­տաքր­քիր է, թե ի՞նչ է ա­րել մին­չև հի­մա Պու­տի­նի թշնա­մի ՆԱ­ՏՕ-ն Հա­յաս­տա­նի հա­մար, ո­րի ան­դամ Թուր­քի­ան ակ­տիվ մաս­նակ­ցում էր մեր դեմ 44֊օ­րյա պա­տե­րազ­մում, որ քայ­լիստ­նե­րի պա­րագ­լու­խը հի­մա, երբ ՌԴ-ի և Ա­րև­մուտ­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­ված են, իսկ մենք էլ նույն Նի­կո­լի պատ­ճա­ռով սար­սա­փե­լի թույլ ենք, ըն­դու­նում է նրա ներ­կա­յա­ցուց­չին Ե­րև­ա­նում»:

Պարզ չէ՞, թե ին­չու: Ե­թե Նի­կոլ-Իլհամ տան­դե­մը սինք­րոն ի­րա­գոր­ծում են Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան կոր­ծա­նում և անձ­նատ­վու­թյուն Թուր­քի­ա­յին, ա­պա տրա­մա­բա­նա­կան է, որ ե­ղած դաշ­նակ­ցին նոր դաշ­նա­կից­ներ գու­մա­րե­լու փո­խա­րեն նա զբաղ­ված է Հա­յաս­տանն ան­դաշ­նա­կից թող­նե­լով: Ան­դաշ­նա­կից, ան­զեն, ան­գա­ղա­փար, պարտ­վո­ղա­կան հո­գե­բա­նու­թյամբ: Այն­քան հա­յա­տյաց է, որ հա­յին ու­զում է զրկել ան­գամ պատ­վով մեռ­նե­լու ի­րա­վուն­քից:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում