Նոր աշխարհը կառուցվում է ոսկու վրա

Վերլուծություն

Բայց ի­հար­կե, Ար­ցա­խի շուրջ, ա­սենք նա­եւ մեր փոքր եւ մեծ տա­րա­ծաշր­ջան­նե­րում ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=246486&l=am) մի­այն այս կամ այն պե­տու­թյան, ու­ժի տե­ղա­յին շա­հե­րով չէ, որ պետք է բա­ցատ­րել: Պայ­քա­րը շատ ա­վե­լի մասշ­տա­բա­յին է, գլո­բալ, եւ հենց այդ խո­շոր գործ­ւըն­թաց­նե­րից էլ, ի վեր­ջո, ձե­ւա­վոր­վե­լու են նա­եւ տե­ղա­յին նշա­նա­կու­թյան լու­ծում­նե­րը:

Այս տե­սան­կյու­նից, ի­հար­կե, ու­շագ­րավ է տե­ղե­կատ­վությ­ունն այն մա­սին, որ. «Աշխար­հի կենտ­րո­նա­կան բան­կե­րը ակ­տի­վո­րեն գնում են ոս­կի: 2022թ.-ն այդ ա­ռու­մով ա­մե­նա­բարձրն էր 1967 թվա­կա­նից ի վեր»:

Թե ին­չու է ոս­կին դար­ձել այդ­քան փնտրված, հաս­կա­նում են բո­լո­րը: Ու­րեմն` ին­չո՞ւ է ոս­կին այդ­քան փնտրված: Օ­րերս ներ­կա­յաց­ված հեր­թա­կան վի­ճա­կագ­րա­կան ցու­ցա­նի­շը շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Այն է` 2022թ.-ի ար­դյուն­քով հա­մաշ­խար­հա­յին պարտ­քը հա­սել է 305 տրի­լի­ոն դո­լա­րի: Ընդ ո­րում, այդ ցու­ցա­նի­շի մեջ, ե­րեկ­վա դրու­թյամբ, ա­վե­լի քան 10 տո­կո­սը` մոտ 31,5 տրի­լի­ո­նը ԱՄՆ-ի պե­տա­կան պարտքն է:

Ի՞նչ ա­սել է հա­մաշ­խար­հա­յին պարտք, ովքե՞ր են պար­տա­պան­նե­րը, էլ ա­վե­լի կա­րե­ւոր է` ով­քե՞ր են պար­տա­տե­րե­րը: Սրանք հե­տաքր­քիր հար­ցեր են, բայց` այլ խո­սակ­ցու­թյան թե­մա: Այս պա­հին ֆիք­սենք 305 տրի­լի­ոն դո­լար, ո­րը 3 ան­գամ գե­րա­զան­ցում է հա­մաշ­խար­հա­յին ՀՆԱ-ն: Ընդ ո­րում, վեր­ջին 5 տա­րում հա­մաշ­խար­հա­յին պարտքն ա­վե­լա­ցել է մոտ 30 տո­կո­սով, ու այն դեպ­քում, երբ ա­ճի տեմ­պե­րը գնա­լով մի­այն սրվում են:

Ա­հա սա է ԱՄՆ-ի եւ ա­մե­րի­կյան դո­լա­րի ներ­կա­յիս գերխն­դի­րը, եւ ոչ թե Չի­նաս­տա­նը կամ Ռու­սաս­տա­նը: Այ­սինքն` կա­րե­լի է գնա­լով ա­րա­գա­ցող տեմ­պե­րով դո­լար տպել ու բա­ժա­նել վար­կե­րի տես­քով, ու մի քա­նի տա­րուց կպարզ­վի, որ ողջ մարդ­կու­թյու­նը պետք է մի 5, ա­պա` 10 տա­րի իր ողջ ստեղ­ծա­ծը վճա­րի, որ այդ պարտ­քը տա: Այ­սինքն, որ հա­մաշ­խար­հա­յին ներ­կա ֆի­նան­սա­կար­գը հա­սել է իր կուլ­մի­նա­ցի­ոն կե­տին, դա հաս­կա­նում են բո­լո­րը: Նա­եւ, որ այդ նույն հա­մաշ­խար­հա­յին ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գը գնում է դե­պի նոր վե­րա­բեռ­նում, ո­րի ար­դյուն­քում մարդ­կու­թյան գե­րակ­շիռ մա­սը` պե­տու­թյուն­ներ եւ ան­հատ­ներ կա­րող է մեկ ակն­թար­թում կորց­նել այն, ինչ ու­նի:

Ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րից մե­կը նման կար­ծիք է ներ­կա­յաց­րել. «Պլա­նա­վո­րո­ղի այս սխե­մա­յում (իսկ դրանք հրե­ա կա­բա­լիստ­ներն են՝ Սո­ղո­մո­նի ե­րեքհա­զա­րա­մյա ծրագ­րի կրող­նե­րը) նոր դրա­մա­վար­կա­յին աշ­խար­հում կա­ռա­վար­ման գոր­ծա­ռույ­թը լի­նե­լու է բան­կա­յին ոս­կին տնօ­րի­նո­ղին: Քա­նի որ բան­կա­յին ոս­կու հիմ­նա­կան պա­շա­րը բեր­վել է Չի­նաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան տակ (առնվազն 30 000 տոն­նա), ՉԺՀ-ն կլի­նի նա­եւ կա­պի­տա­լի կու­տակ­ման ա­սի­ա­կան ցիկ­լի ա­ռա­ջա­տա­րը: 2020 թվա­կա­նին Չի­նաս­տանն ա­ռա­ջինն էր, որ շրջա­նա­ռու­թյան մեջ մտցրեց պե­տա­կան ​​կրիպ­տո­յո­ւա­նը եւ կու­լիս­նե­րի հե­տե­ւում աշ­խար­հից պա­հան­ջեց այն ճա­նա­չել որ­պես մի­ջազ­գա­յին հաշ­վարկ­նե­րում վճար­ման մի­ջոց: Ա­հա թե որն է Չի­նաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան հար­ձակ­ման գա­ղա­փա­րի ար­մա­տը ա­զա­տա­կան ​​շու­կան պա­հող­նե­րի կո­ա­լի­ցի­ա­յի դեմ՝ ԱՄՆ ֆի­նան­սա­կան սպե­կու­լյանտ­նե­րին ոչն­չաց­նե­լու եւ հին դրա­մա­կան աշ­խար­հի փլուզ­ման հե­ռան­կա­րով»:

Հա­մաշ­խար­հա­յին պարտ­քի այդ ա­հագ­նա­ցող մա­կար­դա­կը տա­նում է ոս­կին ժա­մա­նա­կա­վոր հիմ­նա­կան ար­ժույ­թի վե­րաց­ման գործ­նա­կա­նում անշր­ջե­լի գոր­ծըն­թա­ցին, դա էն գլխից էր հաս­կա­նա­լի: Ամ­բողջ հարցն այն է, թե ո՞րն է լի­նե­լու վեր­ջա­կե­տը, այ­սինքն այն պա­հը, երբ դո­լա­րը եւ առ­հա­սա­րակ, ոս­կու ա­պա­հով­վա­ծու­թյուն չու­նե­ցող ցան­կա­ցած դրա­մա­կան մի­ջոց կկորց­նի ա­մեն մի պա­հան­ջարկ: Դա­տե­լով այն գոր­ծըն­թա­ցից, այն է` նա­եւ յո­ւա­նը ոս­կով ա­պա­հո­վագ­րե­լուց, ո­րի մեկ­նար­կը Չի­նաս­տանն ար­դեն տվել է, ֆի­նա­լա­յին փուլն ար­դեն սկսված է:

Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ ար­դեն ան­ցած տար­վա­նից Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը դա­դա­րեց­րել են ոս­կու պա­շար­նե­րի մա­սին տե­ղե­կատ­վու­թյան հրա­պա­րա­կու­մը: Մի­այն հայտ­նի է մեկ փաստ` եր­կուսն էլ դար­ձել են պե­տա­կան պա­հուստ­նե­րում ոս­կի կու­տա­կող հիմ­նա­կան երկր­նե­րը: Այդ չե­րե­ւա­ցող գնում­նե­րը ե­թե ան­ցած տա­րի հա­մե­մա­տա­բար զսպում են ոս­կու գնե­րի ա­ճը, ան­գամ գնան­կում ա­ռաջ բե­րե­ցին, սա­կայն այս տա­րեսկզ­բից սկսած թռիչ­քա­յին աճ կա: Մեկ ու­ցի­ան ար­դեն ան­ցել է 1900 դո­լա­րի սահ­մա­նը եւ ընդ­հուպ մո­տե­ցել 2000-ին: Մի­եւ­նույն ժա­մա­նակ փոր­ձա­գետ­նե­րը կար­ծում են, որ տար­վա ըն­թաց­քում ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նա­րը կտրուկ թռիչքն է: Օ­րի­նակ` Սին­գա­պու­րում տե­ղա­կայ­ված Swiss Asia Capital-ի գոր­ծա­դիր տնօ­րեն եւ գլխա­վոր ներդ­րու­մա­յին տնօ­րեն Յո­ւերգ Կի­նե­րի գնա­հատ­մամբ` հաշ­վի առ­նե­լով բո­լոր գոր­ծոն­նե­րը՝ ոս­կու գի­նը կա­րող է հաս­նել նույ­նիսկ 4000 դո­լա­րի:  Իսկ սա ար­դեն է­ա­պես գե­րա­զան­ցում է այն մա­կար­դա­կը, ո­րի պա­րա­գա­յում դո­լա­րի հի­պե­րինֆ­լյա­ցի­ա­յի վտան­գը կտրուկ սրվում է: Ա­ռա­վել եւս, երբ դրան զու­գա­հեռ, ԱՄՆ-ն բախ­վել է պե­տա­կան պարտ­քի այնպ­ի­սի վտան­գա­վոր մա­կար­դա­կի, ո­րի ար­դյուն­քում մի­ան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դառ­նում դե­ֆոլ­տը: Եվ ա­սել, թե այս ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ն ո­րե­ւէ հնա­րա­վո­րու­թյուն ու­նի դո­լա­րա­յին լեռ­նե­րը ոս­կու հետ կա­պե­լու, մի­ամ­տու­թյուն կլի­ներ:

Այս­պի­սով, Վա­շինգ­տո­նի հա­մար ել­քը մեկն է` ա­մեն ինչ ա­նել` Ուկ­րա­ի­նա­յում ռուս­նե­րին հաղ­թե­լու հա­մար: Կստաց­վի՞, ա­ռաջ չըկ­նենք, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն հե­ռան­կար­ներն առն­վազն տե­սա­նե­լի չեն:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում