Արսեն Զախարյանը դուրս է մնացել «Չելսիի» ծրագրերից
ՍպորտԼոնդոնի «Չելսին» շարունակում է ակտիվ աշխատել տրանսֆերային գործարքների շուրջ, սակայն, ծրագրված ամենաքննարկված տրանսֆերի թեման լոնդոնցիները, կարծեք թե փակել են։ PA Media-ն հայտնում է, որ «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի «Չելսի»։
Չնայած լոնդոնյան ակումբի հետաքրքրությանը, տրանսֆերն այս ձմռանը չի կայանա: Գործարքին շարունակում են խոչընդոտել հակառուսական պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, «Չելսին» կշարունակի հետևել Արսենին, միաժամանակ նրա փոխարեն դիտարկելով ավելի հավանական թեկնածուների։
Արսեն Զախարյանը վերջին տրանսֆերային պատուհանում մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն գործարքը հնարավոր չեղավ իրագործել։

