«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ ՀԱ­ԿԱ­ԿՈ­ՌՈՒՊ­ՑԻ­ՈՆ ԿՈ­ՄԻ­ՏԵ­ՈՒՄ ՀՀ քրե­ա­կան օ­րենսգր­քի 435-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 1-ին, 3-րդ կե­տե­րով և 436-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 3-րդ կե­տով քննվող քրե­ա­կան վա­րույ­թով կա­տար­ված քննչա­կան և վա­րու­թա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ինչ­պես նա­և ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի հետ հա­մա­տեղ ձեռ­նարկ­ված օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյուն­քում փաս­տա­կան տվյալ­ներ են ձեռք բեր­վել, որ Ե­րև­ա­նի Է­րե­բու­նի վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի ա­ռևտ­րի, ծա­ռա­յու­թյուն­նե­րի և գո­վազ­դի բաժ­նի գլխա­վոր մաս­նա­գետ Վ. Ս.-ն, նույն բաժ­նի պետ Կ. Խ.-ի հետ նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ 2022 թվա­կա­նի ըն­թաց­քում տնտես­վա­րող­նե­րից պար­բե­րա­բար կա­շառք են ստա­ցել: Ըն­թեր­ցո­ղը հա­վա­նա­բար կեն­թադ­րի, որ աստ­ղա­բաշ­խա­կան կա­շառք­ներ են բռնել, բայց զար­մա­նա­լի­ո­րեն պարզ­վում է, որ «2022 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից դեկ­տեմ­բերն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նշված տնտես­վա­րող­նե­րից որ­պես կա­շառք ստա­ցել են ընդ­հա­նուր 320.000 ՀՀ դրամ»: Հե­տաքր­քիր է, «դա­րի բա­ցա­հայ­տումն» ա­րած կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րի աս­պետ­նե­րը դրա քա­նի՞պա­տի­կի չա­փով աշ­խա­տա­վարձ և պար­գև­ավ­ճար են ստա­ցել: Դե, իսկ Ա­ԱԾ-ն լրիվ հե­րոս է` երկ­րում լրտես­ներ են վխտում, իսկ սրանք զբաղ­ված են մանր կա­շա­ռա­կեր բռնե­լով...

Սա­կայն բա­ցի մանր կա­շա­ռա­կեր բռնե­լուց, այս խուն­տան նա­և հար­կա­տո­ւի հաշ­վին զար­մա­նա­լի­ո­րեն թանկ և ա­նօ­գուտ ու­ղև­ո­րու­թյուն­ներ է ա­նում: «Մե­կը չկա՞, որ մո­լոր­ված դաշ­նա­կա­հա­րին ա­սի. երբ դու նա­խա­գահ ես ու քո ժո­ղովր­դի մի մա­սը գտնվում է ցե­ղաս­պա­նու­թյան վտան­գի տակ (քո իսկ վար­չա­պե­տի ձև­ա­կերպ­մամբ), ա­պա ի­րա­վունք չու­նես օ­տար եր­կիր պաշ­տո­նա­կան այ­ցի ժա­մա­նակ դաշ­նա­մուր նվա­գե­լու»: Այս մա­սին գրել է «Այլընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր խմբի» հա­մա­հիմ­նա­դիր ՎԱ­ՀԵ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ: Նա նա­եւ նշել է. «Ի՞նչ ես ու­զում դրա­նով ա­սել, որ ան­հո՞գ ես, թքա՞ծ ու­նես 120 հա­զար հա­յի վրա, թե՞ մե­սիջ ես ու­ղար­կում մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, թե ա­մեն ինչ նոր­մալ է, իր հու­նով գնում է: Պաշ­տո­նա­կան ե­լույ­թի ժա­մա­նակ էլ մի­ակ նշա­նա­կա­լի բա­նը, որ ա­նում է, ՆԱ­ՏՕ-ի ան­դամ երկ­րում Ռու­սաս­տա­նից բո­ղո­քելն է: Նա ընդ­հան­րա­պես հաս­կա­նո՞ւմ է՝ պե­տու­թյու­նը ի՛նչ է, ա­ղե­տը ի՛նչ է: Մենք ա­ռա­ջին խե­լա­գար պե­տու­թյունն ենք կար­ծես թե: Նա­խորդ նա­խա­գա­հը, եր­կի­րը ա­ղե­տի շե­մին թող­նե­լով, գաղ­տա­գո­ղի Ա­բու-Դա­բի­ից ճո­ղոպ­րեց ու հի­մա տաք Լոն­դոն­նե­րից մտա­հո­գու­թյուն­ներ է ար­տա­հայ­տում: Վա­ղը, երբ Հա­յաս­տա­նում մեծ ող­բեր­գու­թյու­նը կա­յա­նա, է­լի նրան­ցից մե­կը դաշ­նա­մուր է նվա­գե­լու, մյու­սը՝ ցա­վակ­ցա­կան Tweet ուղ­ղի սե­փա­կան ժո­ղովր­դին»:

Իսկ դեռ «նախ­կին­նե­րի» օ­րոք մա­մու­լի թշնա­մու համ­բավ ու­նե­ցող ԿԱ­ՐԵՆ ԱՆԴ­ՐԵ­Ա­ՍՅԱ­ՆԸ իր այդ այ­լա­սեր­ված հակ­ման նոր ու զար­մա­նա­լի դրսև­ո­րում­նե­րով է աչ­քի ըն­կել: Լրագ­րող­նե­րին վարձ­կան­նե­րի հետ հա­մե­մա­տե­լու իր ան­պար­կեշտ հայ­տա­րա­րու­թյամբ խայ­տա­ռակ­ված Անդ­րե­ա­սյա­նը հի­մա էլ Բարձ­րա­գույն դա­տա­կան խորհր­դի նա­խա­գա­հի կար­գա­վի­ճա­կում է փոր­ձում պայ­քա­րել լրագ­րող­նե­րի դեմ: Բանն այն է, նա­խօ­րե­ին ԲԴԽ լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյան կող­մից հա­ղոր­դագ­րու­թյուն տա­րած­վեց այն մա­սին, որ լի­նե­լու է դա­տա­վոր­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղով: Շատ լրագ­րող­ներ գնա­ցին՝ լու­սա­բա­նե­լու նիս­տը, զրու­ցե­լու դա­տա­վոր­նե­րի հետ, սա­կայն նրանց ար­գել­վեց ժո­ղո­վի վայր մտնել, իսկ դա­տա­վոր­ներն էլ տար­բեր մուտ­քե­րով ներս մտան՝ խու­սա­փե­լով չոր­րորդ իշ­խա­նու­թյան հետ հան­դի­պու­մից: Լրագ­րող­նե­րը ստիպ­ված են ե­ղել «Արմե­նի­ա Մա­րի­ոթ» հյու­րա­նո­ցի բա­կում կամ ետ­նա­մուտ­քի մոտ ցրտին կանգ­նել եւ սպա­սել: Այ­սինքն՝ ԲԴԽ նա­խա­գա­հը ե՛ւ հրա­վի­րում է լրագ­րող­նե­րին՝ լու­սա­բա­նե­լու ո­րե­ւէ մի­ջո­ցա­ռում, ե՛ւ աբ­սուրդ ար­գելք­ներ է սահ­մա­նում: Դե ինչ, դրա դեմ պայ­քա­րե­լու մի­այն մեկ մի­ջոց կա` բա­ցա­ռա­պես բա­ցա­սա­կան լույ­սի ներ­քո լու­սա­բա­նել և՛ այդ մար­դուն, և՛ նրա հիմ­նար­կը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան