«Ժողովուրդ». ՆԳՆ նախարարի տեղակալի հայրը 455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված է եղել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ, նախկինում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը ՀՀԿ-ի իշխանության տարիներին հասցրել է մեղադրվել կոռուպցիոն մի աղմկահարույց գործի շրջանակներում: Խոսքը ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը հայտնի է նաեւ որպես վեդեցի Տոզդոյի Աշոտ: Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով:

Նրա գլխավորած «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերությունը գործում էր 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ էր մատուցել պետական եւ հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, դատարանների շենքերը: Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ունեցել է ՊՆ-ում հզոր տանիք՝ ի դեմս ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, որն Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Կալանքի տակ էր գտնվում, սակայն, միայն Աշոտ Սարգսյանը:

Կոմիտաս Մուրադյանը նախկինում եղել է ԼՂՀ ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, որտեղ հակառակորդը ապրիլի 2-ին մարտական լուրջ գործողություններ գրանցեց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Մուրադյանը եւ քառօրյա պատերազմի ժամանակ ազատված մի քանի անձինք «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում Սերժ Սարգսյանին ներկայացրել էին զենքերի տեսականին՝ հպարտությամբ նշելով, թե ինչ ունենք մենք, ինչ ունի հակառակորդը, սակայն իրականում թանգարանում ներկայացված զենքերը ՊՆ զինանոցում չէին էլ եղել:

Հենց դրա համար Սերժ Սարգսյանը պատժեց մատակարար Սարգսյանին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկինում մեծ հափշտակութան համար կալանավորված գործարարի դստերը բարձր պաշտոնի է նշանակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին